Date
Երեքշաբթի 01. Դեկտեմբեր 2015. - 00:00 մինչև Երկուշաբթի 18. Հունվար 2016. - 19:41
Վայր
վիրտուալ ճամփորդություն

Մասնակցեք անվճար առցանց ճանապարհորդությանը դեպի Գրեյսըն Փերիի «Փոքր տարբերությունների ունայնությունը» ցուցահանդես

Հրավիրում ենք Ձեզ վիրտուալ կերպով այցելել Գրեյսըն Փերիի` վեց զարմանահրաշ գոբելեններից կազմված  «Փոքր տարբերությունների ունայնությունը» ցուցահանդեսը։ Այս աշխատանքները գտնվում են Բրիտանական խորհրդի հավաքածուի կազմում: Գրեյսըն Փերին Մեծ Բրիտանիայի առավել նշանավոր ժամանակակից արվեստագետներից է, ով արժանացել է Թըրներ  մրցանակին: Նա հայտնի է իր խեցեգործական աշխատանքներով, քանդակներով, նկարներով, տպվածքներով և գոբելեններով։ 

Իրականացրեք վիրտուալ ճանապարհորդություն՝  յուրաքանչյուր գոբելենը մանրամասնորեն ուսումնասիրելու, ինչպես նաև արվեստագետի աուդիո մեկնաբանությամբ կարճ տեսանյութեր դիտելու համար։ Զգացեք արվեստի գործերն այնպես, ասես Դուք այցելել եք Cer ժամանակակից արվեստի պատկերասրահը (Անկարա, Թուրքիա), որտեղ այդ գործերն այժմ ցուցադրվում են։

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԳՈԲԵԼԵՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

Ոգեշնչված 18-րդ դարի նկարիչ Ուիլյամ Հոգարտի  «Անառակի հաջողությունները» բարոյագիտական ստեղծագործությունից՝ Փերին իր գոբելեններում ներկայացնում է Թիմ Ռեյքուել անունով հորինված հերոսի կյանքը և «դասակարգային ճանապարհորդությունը»։ Նախքան գոբելեններ ստեղծելը Գրեյսըն Փերին եղել է Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում՝ ուսումնասիրելով դրանց «համը» և փորձելով հասկանալ այդ վայրերի տարբերությունները, ինչպես նաև Բրիտանիայի տարբեր սոցիալական շերտերի հարաբերությունները։

«Փոքր տարբերությունների ունայնությունը» հարուստ է ինչպես բովանդակությամբ, այնպես էլ գույներով, և պատկերում է շատ  տարօրինակություններ ու յուրահատկություններ՝ կապված բրիտանական կենսակերպի հետ՝  բրիտանական խոհանոցի ներքին դիզայնից մինչև քաղաքական բողոքներ և հայտնի մարդկանց մասին բամբասանքներ: