Are you a school, university or college?

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏՈՒԳԵԼ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Aptis-ը միջազգայնորեն ընդունված թեստ է, որը կարող է ձեզ օգնել` 

  • Անգլերենի ծրագրերը կազմելիս;
  • Ուսուցիչների և ուսանողների կարիքները գնահատելիս; 
  • Ակադեմիական տարվա ընթացքում գնահատել դասընթացի արդյունավետությունը; 
  • Բացահայտել թեստ հանձնողների ուժեղ և թույլ կողմերը: 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Aptis-ը համապատասխանեցվում է յուրաքանչյուր թեկնածուի կարիքներին: 
  • Գնահատում է բանավոր, գրավոր, ընթերցանության և լսելու հմտությունները: Կարող եք ստուգել միայն մեկ հմտություն, կամ բոլորը միասին:  
  • Բանավոր և գրավոր հմտությունները գնահատում են անգլերենի փորձագետները` ապահովելով ճշգրտության բարձր մակարդակ: 
  • Aptis-ը կարող է անցկացվել ցանկացած վայրում և ժամանակ` տրամադրելով արագ արդյունքներ:

Aptis-ը հարմար և ճշգրիտ թեստ է, որն օգնում է գնահատել ուսանողների և ուսուցիչների անգլերենի իմացությունը:   

Թեստի արդյունքները համապատասխանում են Լեզուների գնահատման համաեվրոպական համակարգին: 

Այն կարող է գնահատել ձեր ծրագրի արդյունավետությունը մինչ սկսելը և հետո: 

ԻՆՉՈ՞Ւ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՔ APTIS  

  • Դուք կարող եք ընտրել, թե որ հմտությունն եք ցանկանում գնահատել: 
  • Aptis թեստը կազմում են Բրիտանական խորհրդի անգլերենի փորձագետները:  
  • Մենք կարող ենք համապատասխանեցնել բովանդակությունը ձեր ուսանողների և ուսուցիչների կարիքներին:  
  • Դուք կստանաք մանրամասն տեղեկություն արդյունքների վերաբերյալ: 

Ո՞Ր ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ APTIS ԹԵՍՏԸ  

Aptis թեստն օգտագործում են նախարարությունները, համալսարանները, լեզվի կենտրոնները և դպրոցները: 

Այլ լինքեր:

Հաջողված փորձ` Փունջաբ կրթություն