Տանը մնալն այս օրերին նոր իրողություն է շատերիս համար և չնայած առկա մարտահրավերներին, այն նաև նոր հնարավորություն է ընձեռում նոր հմտություններ ձեռք բերելու և գործնականում օգտագործել մեր ունեցած հմտությունները:
IELTS թեստ հանձնողներին ապագա թեստին հաջող պատրաստվելու նպատակով մենք սկսում ենք թեստի առցանց նախապատրաստական մոդուլային դասընթացներ։
Որո՞նք են մեր առցանց առաջարկները
Դասընթացի անվանում | Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակ | Տևողություն | Նկարագրություն | Դասընթացի արժեքը |
---|---|---|---|---|
Ակադեմիական IELTS թեստի բանավոր բաժին |
B1 (միջին) և առավել |
18 ժամ (շաբաթական երեք անգամ) |
Արագացված դասընթաց, որը կենտրոնանում է թեստի բանավոր բաժնի կառուցվածքին` կենտրոնանալով բանավոր խոսքի զարգացմանը և բանավոր մոդուլը հանձնելու անհրաժեշտ գիտելիքների զարգացմանը: | 39,000 ՀՀ դրամ (~2200 դրամ մեկ դասաժամը) |
Ակադեմիական IELTS թեստի գրավոր բաժին |
B1 (միջին) և առավել |
22 ժամ (շաբաթական երեք անգամ) | Արագացված դասընթաց, որը ներկայացնում է թեստի գրավոր բաժնի կառուցվածքը և ձևը և կենտրոնացված է յուրաքանչյուր առաջադրանքը արդյունավետ հանձնելու համար անհրաժեշտ հմտությունների և ռազմավարության զարգացման վրա: | 45,000 ՀՀ դրամ (~2200 դրամ մեկ դասաժամը) |
Ինչո՞ւ պատրաստվել թեստին մեր օգնությամբ
Մեր դասընթացին մասնակցելով` Դուք- կտիրապետեք թեստի նշված բաժինների կառուցվածքին, ձևաչափին և այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ հանձնելու համար,
- կսովորեք թեստը հանձնելու ռազմավարությունն առավելագույն արդյունք ապահովելու համար,
- կսովորեք պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ, որը վերապատրաստված է Բրիտանական խորհրդի կողմից դասընթացը արդյունավետ անցկացնելու համար,
- կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ,
- հնարավորություն ստանալ կիրառել լեզվական հմտությունները և բարելավել դրանք
- կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ՝կիրառելով IELTS թեստի գործնական առաջադրանքները
Ժամկետներ
Դասընթացների սկիզբն է 2020 թ.-ի մայիսի 4-ը։