IELTS թեստը հաջողությամբ հանձնելը կարող է բազմաթիվ դռներ բացել ձեր առջև: Այն հնարավորություն է տալիս ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները, կատարելագործել մասնագիտական հմտությունները և ճամփորդել: Այդ պատճառով IELTS թեստին լավ պատրաստվելը կարևոր է անհրաժեշտ միավորներն ստանալու համար:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն առաջարկում է IELTS թեստի նախապատրաստական դասընթացներ` նպատակ ունենալով մեր ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտությունները թեստը վստահ հանձնելու համար:
Ինչո՞ւ պատրաստվել թեստին մեր օգնությամբ
Մեր դասընթացին մասնակցելով` Դուք- կսովորեք թեստի կառուցվածքը, ձևը և այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են թեստի տարբեր բաժինները հանձնելու համար
- կտիրապետեք թեստը հանձնելու ռազմավարությանը, առավելագույն արդյունք տանալու համար
- կսովորեք արհեստավարժ ուսուցչի մոտ, ով մասնակցել է Բրիտանական խորհրդի դասընթացներին և գիտի ամեն ինչ IELTS թեստի մասին
- կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ;
- կծանոթանաք Բրիտանական խորհրդի` IELTS թեստին նախապատրաստվելու առցանց նյութերին:
Ո՞րն է մեր առցանց առաջարկը
Դասընթացի անվանում | Լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ | Տևողություն | Նկարագրություն | Դասընթացի արժեքը |
---|---|---|---|---|
IELTS Ընդհանուր թեստի նախապատրաստական դասընթաց |
B1 (միջին) և առավել |
40 ժամ (շաբաթական երեք անգամ) առցանց Zoom հարթակի միջոցով |
Դասընթացի նպատակն է թեկնածուներին ամբողջովին պատրաստել ընդհանուր IELTS թեստը հանձնելուն`տրամադրելով հմտություն, ռազմավարություն և գիտելիքներ, ինչպես նաև բարելավել լեզվի իմացությունը: | 120,000 ՀՀ դրամ (~3,000 դրամ մեկ դասաժամը) |
Լեզվի իմացության գնահատման թեստ
Դասընթացին գրանցվելուց առաջ մենք անցկացնում ենք լեզվի իմացության գնահատում: Այն կազմված է`
- բանավոր խոսքի ստուգում 10 րոպե տևողությամբ առցանց զրույցի միջոցով
- գրավոր առաջադրանք տրված թեմայի շուրջ
Գնահատման արդյունքները Բրիտանական խորհրդի գործածության համար են միայն և չեն կարող ներկայացվել այլ կազմակերպությունների: Գնահատման թեստը չի երաշխավորում մասնակցությունն առցանց դասընթացին, եթե մասնակիցը չհաղթահարի դրա համար սահմանված շեմը։ Լեզվի իմացության գնահատման թեստի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը կտրամադրվի գրանցումից հետո:
Գնահատման թեստի վճարում
Գնահատման թեստի արժեքն է 2,000 դրամ: Վճարումը կարող է կատարվել միայն բանկային փոխանցման միջոցով: Մեր բանկային տվյալներն են`
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, 001-146026-050, Նպատակ` վճարում IPC-(դասընթացի անվանում) համար (անուն ազգանուն) կողմից