Եթե դուք պլանավորում եք հանձնել IELTS քննություն և ցանկանում եք բարձրորակ ուսուցողական նյութերով պարապել ձեզ հարմար վայրում օրվա ցանկացած ժամի, ապա ներբեռնեք մեր անվճար IELTS նախապատրաստական հավելվածը:

IELTS PREP APP

IELTS նախապատրաստական հավելվածը կենտրոնանում է խոսակցական և լսողական ունակությունների կատարելագործման վրա, բայց միևնույն ժամանակ այն օգնում է ընդլայնել ձեր բառապաշարը, կատարելագործել քերականությունը և հասկանալ, թե ինչ է պետք անել քննության օրը: Դուք կկարողանաք թեստավորել ձեր գիտելիքները` կատարելով քերականական վարժություններ, լսելու և խոսելու գործնական վարժություններ, ինչպես նաև դիտելով IELTS Speaking հարցազրույցներ:

Մեր IELTS նախապատրաստական հավելվածը հետևում է  ձեր առաջընթացին և բացատրում է IELTS- ի գնահատման չափանիշները, որպեսզի դուք իմանաք արդյոք պատրաստ եք քննությանը, թե ոչ:

Ներբեռնեք iOS | Android

IELTS WORD POWER

Հարյուրից ավել հարցեր պարունակող այս հավելվածի միջոցով դուք կարող եք կատարելագործել ձեր անգլերենը և պատրաստվել IELTS քննությանը: Դուք կկարողանաք պատասխանել հարցերի 11 կատեգորիաներից` սկսած  գիտությունից ու տեխնոլոգիաներից մինչև աշխատանք և բիզնես:

Ներբեռնեք iOS | Android