Եթե դուք պատրաստվում եք հանձնել IELTS թեստ և նախապատրաստման համար օգնության կարիք ունեք, ապա մենք կարող ենք օգնել: Գրանցվեք «Հաջողություն IELTS-ում» անվճար վեբինարին, որպեսզի իմանաք, թե ինչպես է անցկացվում քննությունը, ծանոթանաք քննության չորս մասին՝ լսել, կարդալ, գրավոր և բանավոր: Վեբինարի ընթացքում մեր ուսուցիչը կներկայացնի օգտակար խորհուրդներ, որպեսզի դուք գրանցեք հնարավոր լավագույն արդյունքը: Վեբինարն անցկացվելու է անգլերեն և կտևի մոտ 90 րոպե: Դուք հնարավորություն կունենաք հարցեր տալ ուսուցչին: Եթե դուք գրանցվել եք, սակայն չեք կարողանա մասնակցել, մենք ձեզ կուղարկենք լինք, որի շնորհիվ հետո կարող եք լսել վեբինարը:

ԻՆՉՊԵ ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ

Մենք առաջարկում ենք գրանցվել վեբինարին, որքան հնարավոր է շուտ: Մասնակիցների թիվը սահմանափակ է և կմասնակցեն առաջին գրանցվածները:

Գրանցվելուց հետո մենք ձեզ կուղարկենք հաստատման էլեկտրոնային նամակ՝ մանրամասն նկարագրությամբ, թե ինչպես մուտք գործել և մասնակացել: Վեբինարից մեկ օր առաջ մենք ձեզ կուղարկենք հիշեցման նամակ:

Եթե լրացուցիչ հարցեր ունեք, ապա գրեք մեզ:

ԱՌԱՋԻԿԱ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԸ

Ամսաթիվ

թեմա

31 հոկտեմբեր | 20.00 Success in IELTS

ԹՐԵՆՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սևիլ Ակինն սկսել է ուսուցչի իր կարիերան որպես կամավոր` Լոնդոնում ուսանելու տարիներին: Բակալավրի կոչումն ստանալուց հետո նա մասնակցել է դասընթացների Պրահայում և Փարիզում:

2004 թվականից սկսած նա աշխատել է Չեխիայում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Թայլանդում և Թուրքիայում: Նա դասավանդել է ուսուցիչների և ուսանողների բազմաթիվ հաստատություններում: Բրիտանական խորհրդում աշխատում է 2013 թվականից, որտեղ անցկացրել է 25 սեմինար ավելի քան 1500 մասնակիցների համար: