Ծրագրին հպարտությամբ աջակցում են International Student Identity Card (ISIC)-ը, Բրիտանական խորհուրդը՝ IELTS թեստավորման համակարգով և StudyPortals-ը։

Ի՞ՆՉ Է GLOBAL STUDY ՄՐՑԱՆԱԿԸ։

Մենք ձգտում ենք խրախուսել երիտասարդներին  բարձրագույն կրթության մի մասն անցնել արտասահմանում` ձեռք բերելու նոր փորձառություն և ուսումնասիրելու նոր երկրներ, մշակույթներ և լեզուներ։ Ահա թե ինչու ISIC ասոցիացիան, StudyPortals-ը և Բրիտանական խորհրդի IELTS թեստավորման համակարգը մեկնարկել են Global Study մրցանակը։ 

Global Study մրցանակը հիմնված է այն ընկալման վրա, որ արտասահմանում ուսումնառությունը դրական կենսափորձ է շատ ուսանողների համար, ավելի լայն մտահորիզոնն օգնում է նրանց տեսնել անձնական կյանքի և մասնագիտական գործունեության այլընտրանքները, ինչպես նաև խթանում է միջմշակութային փոխըմբռնումը և հանդուրժողականությունը։ 

Այս մրցանակը կուղղվի առաջին հերթին ուսման վարձերի վճարմանը։ Դրանք ուղղակիորեն կփոխանցվեն այն բարձրագույն ուսումնական հաստատությանը, որը կհաճախի մրցանակը շահած թեկնածուն։   

Եթե ուսման վճարներն ավելի քիչ են, քան անհատական մրցանակի առավելագույն չափը՝ 10,000 ֆունտ ստեռլինգը, մնացյալ գումարները կարող են ուղղորդվել օրապահիկի միջոցով ապրուստի ծախսերը հոգալուն առավելագույնը 52 շաբաթ տևողությամբ՝ սկսած այն պահից, երբ ուսանողն առաջին անգամ գրանցվում է բարձրագույն ուսումնական հաստատությունում։ 

Դիմումների ժամանակացույց

Հայտադիմումներն արդեն ընդունվում են

2018թ.-ի աշնանային հայտադիմումների փուլն արդեն բաց է: Կրթաթոշակը նախատեսված է այն ուսանողների համար. ում կրթական ծրագրերը սկսելու են 2018թ.-ի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Դիմումների ընդունման վերջնաժամկետը` հուլիս 20, 2018: 

Ժյուրին կգնահատի ներկայացված դիմումները և կընտրի հաղթողներին: Առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հաղթողները կհայտարարվեն դիմումի վերջնաժամկետից երեք ամիս անց: 

Ու՞մ ենք մենք փնտրում

GLOBAL STUDY ՄՐՑԱՆԱԿԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՋԱԿՑԵԼ ԲԱՐՁՐ ՄՈՏԻՎԱՑԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼ`

  • իրենց ուսումը հասարակությանն ի նպաստ ծառայեցնելու իրենց ներուժը, 
  • մասնագիտական կարիերայում առաջխաղացում ունենալու կայուն հանձնառությունը, 
  • անկեղծ հետաքրքրությունը՝ ընդլայնել միջմշակութային փոխըմբռնման և փոխանակման իրենց փորձառությունը։ 

Ակնկալվում է, որ հաղթող թեկնածուները կցանկանան կապի մեջ լինել Բրիտանական խորհրդի IELTS-ի թիմի, ISIC-ի և StudyPortals-ի հանրույթների հետ և պատրաստակամ կլինեն  հանրայնորեն կիսվել իրենց փորձառությամբ այլ ուսանողների հետ։  Global Study մրցանակը կտրամադրվի խոստումնալից ուսանողներին աշխարհի բոլոր երկրներում։ Global Study մրցանակը հնարավորություն կտա հաղթող թեկնածուին սովորել արտասահմանում բարձրագույն ուսումնական հաստատության ցանկացած ընտրված բակալավրի կամ մագիստրոսական ծրագրում։ Global Study մրցանակը չի կարող օգտագործվել մրցանակակրի կողմից հայրենիքում ուսում ստանալու նպատակով։ 

Ո՞վ կարող է դիմել

GLOBAL STUDY ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ

  • Կրթական ծրագրի մեկնարկին դիմորդը պետք է լինի առնվազն 18 տարեկան։ 
  • Դիմորդը պետք է Բրիտանական խորհրդում հանձնած լինի IELTS թեստ և ստացած լինի թեստի պաշտոնական արդյունքները (Test Report Form -TRF), որը տրված կլինի Բրիտանական խորհրդի կողմից 2017թ․հունիսի մեկից հետո։ 
  • Դիմորդը պետք է ունենա  ուսանողի՝ ինքնությունը հաստատող վավերական միջազգային քարտ (ISIC) և/կամ միջազգային երիտասարդական ճամփորդական քարտ (IYTC) դիմելու պահին։
  • Դիմորդը պետք է պլանավորի լիարժեք ծանրաբեռնվածությամբ սովորել արտասահմանյան բակալավրի կամ մագիստրոսական ծրագրում 2018թ. աշնանային կիսամյակում։ 
  • Դիմորդը պետք է ներկայացնի համապատասխան հաստատությունից ընդունելությունը հավաստող նամակ` նախքան դիմումների ընդունման վերջնաժամկետը։ 
  • Դիմորդը պետք է գրի իր կրթության անցած ուղու համառոտ նկարագիրը այս կայքում։ 

Եթե ունեք հարցեր, խնդրում ենք այցելել մեր կայքի հաճախ տրվող հարցերի և պատասխանների էջը։ Այնտեղ տես առաջադրվող պայմանները մանրամասնորեն։