Բարձր գնահատական ստանալու համար հարկավոր է լավ նախապատրաստվել: Կարևոր է հստակ իմանալ, թե ինչ պետք է սպասել քննության օրը:

Մենք առաջարկում ենք հետևել մի շարք քայլերի, որոնք կօգնեն ձեզ քննության օրը:

  • Համոզվեք, որ ծանոթ եք քննության ձևաչափին:
  • Նախապատրաստվեք թեստին օրինակների օգնությամբ  և ծանոթացեք IELTS-ի գնահատման չափանիշներին:
  • Ձայնագրեք Ձեր բանավոր խոսքը կամ օգտվեք IELTS-ի բանավոր նյութերի նմուշներից: Հետո ունկնդրեք ձայնագրությունը` հասկանալու որտեղ եք տարակուսում, բառեր կրկնում, քերականական սխալներ թույլ տալիս և շատ արագ խոսում: Բանավոր բաժնի քննության ժամանակ կարևոր են այս չորս հմտությունը: 
  • Ընդգծեք գլխավոր արտահայտությունները լսողական, ընթերցանության և գրավոր բաժինների հարցերում: Համոզվեք, որ գիտեք, թե որ հարցերին պետք է պարտադիր պատասխանել: Պլան կազմեք գրավոր քննության հարցերին պատասխանելուց առաջ:
  • Սովորեք և տարբերակեք հոմանիշները: Լսողական և ընթերցանության բաժինների հարցերում Դուք կնկատեք հիմնական բառ, որի համանունը կլսեք/կկարդաք տեքստում: Հոմանիշներ կիրառելն օգտակար է նաև բանավոր և գրավոր քննության մեջ` ընդգծելու բառապաշարի հարստությունը:
  • Մանրակրկիտ ստուգեք լսողական և ընթերցանության բաժինների Ձեր պատասխանները: Համոզվեք, որ հետևել եք հրահանգներին, քանի որ խախտումը կհանգեցնի գնահատականի իջեցմանը:
  • Հանգստացեք քննությունից առաջ, ժամանեք քննական կենտրոն մեկ ժամ առաջ: Ուշացումը կխանգարի Ձեզ:

Այլ մանրամասների համար կարող եք կարդալ` «Խորհուրդներ IELTS քննության օրը» կամ «Տեղեկություններ IELTS-ի վերաբերյալ թեկնածուների համար» գրքույկները: