«Հասկանալ IELTS թեստը» դասընթացը ներկայացնում է այն ամենն, ինչ պետք է իմանալ IELTS թեստին նախապատրաստվելու համար։ Դասընթացը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանում է թեստի առանձին բաժինների վրա։
Դասընթացի ընթացքում մեր մասնագետները մասնակիցներին կառաջնորդեն IELTS թեստի բոլոր բաժիններով`
- ընթերցանություն
- գրավոր բաժին
- ունկնդրում
- բանավոր բաժին
Դասընթացի յուրաքանչյուր մասի ընթացքում Դուք կծանոթանաք`
- IELTS թեստի յուրաքանչյուր բաժնի նկարագրությանը և թե ինչպես կարող եք բարձր արդյունք ապահովել
- IELTS թեստի գնահատման սկզբունքներին և թե քննողները հատկապես ինչին են ուշադրություն դարձնում
- թեստն հանձնելու տեխնիկային, որը կօգնի յուրաքանչյուր հարցատեսակի համար մշակել մոտեցում
- օգտակար խորհուրդներ և ռազմավարություն ցանկալի արդյունք ստանալու համար
- փորձնական թեստեր իրական թեստից առաջ համոզվելու` արդյո՞ք լիարժեք պատրաստ եք թեստին։
Հաշվի առնելով այն, որ թեստի յուրաքանչյուր բաժին ունի իր առանձնահատկություններն ու բարդությունները, մենք կտրամադրենք մանրամասներ, թե ինչպես կարելի է հաղթահարել դրանցից յուրաքանչյուրը։