Ստացե՛ք IELTS թեստի ցանկալի արդյունքը մեր անվճար առցանց ռեսուրսների միջոցով։ Գրանցվե'ք մեր նախապատրաստական ծրագրին և ձեռք բերեք հնարավորություն մասնակցելու վեբինարների, վարժանքի և փորձնական թեստերի, ինչպես նաև առցանց հարթակների։ Կարդացե՛ք ավելին իմանալու համար և սկսեք պատրաստվել թեստին արդեն այսօր:
Անվճար նախապատրաստական վեբինարներ
Նախապատրաստական վեբինարների այս շարքը նախատեսված է օգնել թեստ հանձնողներին տանը թեստին լավագույնս նախապատրաստվելու համար։
Վեբինարները կանցկացվեն IELTS փորձագետների կողմից առաջիկա շաբաթների ընթացքում` յուրաքանչյուր հինգշաբթի։ Վեբինարի տևողությունն է 60 րոպե, որի ընթացքում մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի թեստի ընթացքի և կոմպոնենտների վերաբերյալ։ Վեբինարների ընթացքում կտրվեն հաճախ տրվող հարցերի պատասխաններ թեստի յուրաքանչյուր բաժնի վերաբերյալ։
Վեբինարների ժամանակացույց
Ամսաթիվ | Թեմա |
---|---|
Հունվարի 27, հինգշաբթի, 2022 | IELTS ակադեմիական թեստի ընթերցանություն. ընդհանուր նկարագիր |
Փետրվարի 3, հինգշաբթի, 2022 | IELTS գրավոր առաջադրանք 2 |
Փետրվարի 10, հինգշաբթի, 2022 | IELTS ընդհանուր թեստի ընթերցանություն. ընդհանուր նկարագիր |
Փետրվարի 17, հինգշաբթի, 2022 | IELTS բանավոր բաժին |
Փետրվարի 24, հինգշաբթի, 2022 | Ընդհանուր թեստի գրավոր առաջադրանք 1. նամակներ |
Մարտի 3, հինգշաբթի, 2022 | IELTS բառապաշար. ներածություն |
Մարտի 10, հինգշաբթի, 2022 | IELTS ընթերցանություն. ճիշտ/սխալ և բազմակի ընտրության հարցեր |
Մարտի 17, հինգշաբթի, 2022 | Ակադեմիական թեստի գրավոր առաջադրանք 1. պրոցեսներ և քարտեզներ |
Մարտի 24, հինգշաբթի, 2022 | Գրավոր առաջադրանք 2. կապակցում և համաձայնեցում |
Մարտի 31, հինգշաբթի, 2022 | Ընթերցանության բաժնի հարցաշարեր. վերնագրերի համապատասխանեցում և ամփոփում |
IELTS փորձագետի ֆեյսբուքյան դասընթացներ
Դուք կարող եք մասնակցել նաև մեր IELTS փորձագետի ֆեյսբուքյան դասընթացներին, որոնք անցկացվում են յուրաքանչյուր հինգշաբթի կամ երեքշաբթի, ժամը` 13.00-ին։
Միանալ կարող եք այստեղ։