Համակարգչային IELTS-ը նոր հնարավորություն է ընձեռում դիմորդներին։ Թեստ հանձնողներն այժմ կարող են լսելու, ընթերցանության և գրավոր բաժիններն հանձնել համակարգչով, իսկ բանավոր բաժինը, ինչպես թղթային տարբերակի դեպքում, հանձնել դեմ առ դեմ ձևաչափով մասնագետի կողմից։ 

Անգլերենի ուսուցիչներին և կրկնուսույցներին համակարգչային IELTS թեստի ձևաչափին ծանոթացնելու նպատակով մենք կազմակերպում ենք անվճար վեբինարների շարք, որի ընթացքում մեր փորձագետները կներկայացնեն ինչպես IELTS թեստին առնչվող ընդհանուր տեղեկություններ, այնպես էլ համակարգչային IELTS թեստի առանձնահատկությունները։ Այն հնարավորություն կտա Ձեզ ավելի լավ պատկերացնելու թեստի ձևաչափը և հետագայում կիսվել ուսանողների և թեստ հանձնողների հետ։ 

 Վեբինարի ավարտին նախատեսված է հարց և պատասխան հավաստագրված IELTS մասնագետի հետ, որի ընթացքում կարող եք ուղղել Ձեր հարցերը։   

Ինչպե՞ս գրանցվել 

Գրանցումն առցանց է և հասանելի է ստորև հղմամբ։ Գրանցվելուց հետո մենք Ձեզ էլեկտրոնային նամակով կուղարկենք գրանցման հաստատումը, ինչպես նաև մանրամասն ուղեցույց` ինչպես մուտք գործել համակարգ և միանալ առցանց սեմինարին։ Վեբինարից մեկ օր առաջ Ձեզ կուղարկենք հիշեցում։ 

Առաջիկա վեբինարներ 

 Ամսաթիվ

Թեմա

Դեկտեմբերի 4, 2019 | 16.30  IELTS`համակարգչով 
Դեկտեմբերի 11, 2019 | 16.30  IELTS`համակարգչով 

Այցելեք մեր համակարգչով IELTS հատուկ էջ ավելին իմանալու և թեստն հանձնելու առաջիկա ամսաթվերը ստուգելու համար։

Եթե ցանկանում եք նախապատրաստվել թեստին, կարող եք գրանցվել մեր «Հաջողությունն IELTS-ում» վեբինարներից մեկին, որոնք նախատեսված են թեստն հանձնողների համար։