Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, «ՓԱՍ» ՈՒսուցում և վերապատրաստում» կենտրոնի հետ համատեղ, ուրախ է առաջարկել «IELTS ուսուցիչների վերապատրաստում» դասընթացը, որը բաղկացած է հինգ սեմինարներից (18 ժամ): Դասընթացը տեղի կունենա ս.թ. հունիսի 29-30-ին և հուլիսի 1-ին:

Ում համար է նախատեսված դասընթացը

Դասընթացը նախատեսված է անգլերեն լեզվի ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են կամ արդեն իսկ ունեն աշակերտներին IELTS Academic քննությանը նախապատրաստելու փորձ, սակայն ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական գիտելիքները և դառնան IELTS Academic կոմպետենտ դասավանդող: 

Դուք կարող եք դիմել, եթե

  • ունեք մեծահասակներին անգլերեն դասավանդելու նվազագույնը հինգ տարվա փորձ
  • Ունեք TEFL կամ անգլերենի մանկավարժության CELTA/MA աստիճան
  • ունեք անգլերենի B2 կամ ավելի բարձր մակարդակ

Ինչու մասնակցել դասընթացին

«IELTS ուսուցիչների վերապատրաստում» դասընթացը կբարձրացնի ձեր թեստի բովանդակության վերաբերյալ և ձեր աշակերտների օգուտների մասին իմացությունը: Դասընթացից հետո դուք կտիրապետեք նաև IELTS քննության ուսուցման հմտություններին և տեխնիկային, որի շնորհիվ կօգնեք ձեր աշակերտներին ստանալ այն գնահատականը, որն իսկապես արտացոլում է նրանց լեզվի իմացությունը:

Դասընթացի բովանդակությունը

Դասընթացի ընթացքում դուք կստանաք

  • IELTS քննության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, ներառյալ քննության ֆորմատը, բովանդակությունը և տրամաբանական կառուցվածքը:
  • Խորը վերլուծություն հնարավորություն թեստի յուրաքանչյուր բաժնի հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ (Reading, Speaking, Writing, Listening), որը թույլ է տալիս ստանալ մասնագիտական փորձ` կենտրոնանալով այն կետերի վրա, որոնք կարող են առավել բարդ լինել ուսանողների համար: Այս ամենի արդյունքում դուք կկարողանաք մշակել ռազմավարություններ`օգնելու ձեր աշակերտների հաղթահարել այդ դժվարությունները:  

Դասընթացի վերջում կքննարկվի Բրիտանական խորհրդի կողմից առաջարկվող «Road to IELTS» և այլ առցանց նախապատրաստական նյութերը, որոնք հասանելի են առցանց ուսուցիչների և աշակերտների համար: 

Դասընթացավար

Դասընթացը կանցկացնի Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ELT ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասսափյանը, ով ակրեդիտացված է, որպես

  • IELTS ուսուցիչների դասընթացավար, Բրիտանական խորհրդի ֆրանսիական մասնաճյուղ (2016)
  • ELT ուսուցիչների դասընթացավար, ՄԹ Նորվիչի Լեզվի Կրթության Ինստիտ (2017)

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը ներառում է ուսուցիչների ակտիվ մասնակցություն գաղափարների, դասավանդման պրակտիկայի, ինչպես նաև թեստային նյութերի հետազոտության և փորձարկման միջոցով:

Դասընթացն անցակցվելու է երեք լրիվ օր: Ժամանակացույցը կից:  

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագիր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Դասընթացի արժեքը

Դասընթացի արժեքն է 70 000 ՀՀ դրամ/մեկ մասնակցի համար

Դասընթացի արժեքի մեջ ներառված են բոլոր նյութերը և յուրաքանչյուր օր մեկ սուրճի ընդմիջումը

Գրանցում և վճարում

Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է

  1. Լրացնել գրանցման ձևը (հասանելի է էջի ներքևում)
  2. Լրացնել կարիքների վերլուծության (Needs Analysis/ հասանելի է էջի ներքևում)
  3. Ուղարկել լրացված գրանցման ձևը և կարիքների վերլուծությունը ELT ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասսափյանին addeh.hovassapian@britishcouncil.am
  4. Ձեզ կտեղեկացնեն, երբ կատարել վճարումը
  5. Վճարել դասընթացի վճարը (70 000 ՀՀ դրամ) տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում
  6. Վճարումը պետք է կատարվի միայն Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի բանկային հաշվին 

HSBC Bank Armenia
001-146026-050
Պատճառ. Վճարում IELTS TTC-ի համար (մասնակցի լրից անուն ազգանունը)

  7. Ուղարկել վճարումը հաստատող փաստաթուղթը ELT ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասսափյանին addeh.hovassapian@britishcouncil.am ձեր տեղն ամրագրելու համար

  8. Գրանցման վերջնաժամկետը ժ. 15:00, հունիս 14, 2018, 

Անցկացման վայր

«ՓԱՍ» ՈՒսուցում և վերապատրաստում» կենտրոն

Հասցե. Սայաթ-Նովայի պող., շենք 29, տարածք 1, ք. Երևան 0001, Հայաստան