Test dates, fees and location

IELTS քննությունը Հայաստանում անցկացվում է Երևանում, Ալեք Մանուկյան 1  հասցեում, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (Երևանի պետական համալսարան, 7րդ մասնաշենք 6րդ հարկ): Բոլոր գրանցումները դիտարկվում են Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Գրանցման տեղերը սահմանափակ են, ուստի մենք խորհուրդ ենք տալիս գրանցվել հնարավորինս շուտ` քննության օրվանից առնվազն երկու ամիս առաջ: Խնդրում ենք հաշվի առնել, որ տեղերը լրանալուն պես տվյալ ամսաթիվն այլևս չի երևա առցանց գրանցման համակարգում: 

Քննության օրվանից երեք օր առաջ մասնակիցներին ուղարկվում է էլ. հաղորդագրություն, որը պարունակում է ամբողջական տեղեկատվությունը, այդ թվում` քննության վայրը և ժամը:

Բանավոր քննություն

Բանավոր քննությունը կարող է նշանակվել քննության օրվանից յոթ օր առաջ, նույն կամ հաջորդ օրը: Այս բաշխումը հիմնականում կախված է տվյալ քննության մասնակիցների քանակից: Մասնակիցներին կուղարկվի էլ. հաղորդագրություն բանավոր քննության օրվա վերաբերյալ բանավոր քննությունից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

Քննության անցկացման վայրն է

Հրազդան հյուրանոց

Ձորափի փող., 72 շենք

Երևան 0015, Հայաստան

* Կարելի է գրանցվել անգամ գրանցման վերջնաժամկետից հետո, եթե տվյալ քննության օրվա համար կան ազատ տեղեր: Խնդրում ենք, գրանցվելուց առաջ ստուգել տեղերի առկայությունը:  

* Քննության վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է մասնակիցներին էլ. հաղորդագրության տեսքով քննությունից երեք օր առաջ:

Քննության գրանցման հարցերի կամ մանրամասն տեղեկատվության համար, խնդրում ենք, կապ հաստատել  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ:

Select a location below

Երևան

Վայր: Yerevan, Hrazdan Hotel, 72 Dzorapi Street, Yerevan, Armenia, 0015

Թեստի օրը Մոդուլ Գրանցման վերջնաժամկետ Գրանցվել
29.09.2018. IELTS Academic 25.09.2018. Դիմեք հիմա
29.09.2018. IELTS General Training 25.09.2018. Դիմեք հիմա
13.10.2018. IELTS General Training 07.10.2018. Դիմեք հիմա
27.10.2018. IELTS General Training 20.10.2018. Դիմեք հիմա
10.11.2018. IELTS Academic 06.10.2018. Դիմեք հիմա
10.11.2018. IELTS General Training 06.10.2018. Դիմեք հիմա
17.11.2018. IELTS Academic 13.10.2018. Դիմեք հիմա
01.12.2018. IELTS Academic 27.10.2018. Դիմեք հիմա
01.12.2018. IELTS General Training 27.10.2018. Դիմեք հիմա
08.12.2018. IELTS Academic 03.11.2018. Դիմեք հիմա