Մինչ  մեր հիմնական թեստերը ժամանակավորապես կասեցված են համավարակի պատճառով, որպես անգլերենի իմացությունը գնահատող թեստ առաջարկում ենք IELTS ինդիկատոր առցանց թեստը։ 

IELTS Ինդիկատորի մասին 

Թեստը IELTS-ի պաշտոնական պրոդուկտն է, որը գնահատում է լեզվի իմացության չորս հիմնական հմտությունները`  

  • լսողական
  • ընթերցանության 
  • գրավոր
  • բանավոր

Թեստն հանձնելուց հետո Ձեր արդյունքները կարող եք ստանալ յոթ օրվա ընթացքում: Արդյունքների վկայականը յուրաքանչյուր չորս հմտության (լսել, ընթերցանություն, գրավոր և բանավոր) համար առանձին գնահատական կտրամադրի, ինչպես նաև թեստի ընդհանուր միջինացված գնահատական: Նկատի ունեցեք, որ IELTS ինդիկատորը չի փոխարինում մեր հիմնական IELTS թեստին։ 

IELTS Ինդիկատորի հիմնական առավելությունները

Ապահովություն 

Հաշվի առնելով, որ թեստն անցկացվում է առցանց, Ձեզանից կպահանջվի ընդամենը այն հանձնել տանից ապահով և անվտանգ միջավայրում։ 

Հասանելիություն 

Թեստը կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթ նախապես ֆիքսված ժամերին։ Թեստ հանձնողից կպահանջվի սեփական համակարգչի բրաուզերից մուտք գործել համակարգ։ 

Վստահելիություն 

Թեստն իրականացվում է իրական ժամանակում և գնահատվում IELTS քննողի կողմից, որը կգնահատի թեստ հանձնողի լեզվի իմացության իրական մակարդակը։ 

Ինչպես է աշխատում թեստը

IELTS ինդիկատորը իրական ժամանակում անցկացվող առցանց թեստ է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթ` ֆիքսված ժամերի։ Թեստի ընթացքում Դուք կհանձնեք Ձեր լսելու, ընթերցանության և գրավոր առաջադրանքները, իսկ բանավոր մոդուլը կանցկացվի հիմնական թեստից մի քանի օր առաջ կամ հետո։  

Ովքե՞ր են ընդունում IELTS Ինդիկատոր թեստը

Մենք խրախուսում ենք համալսարաններին ու կրթական այլ հաստատություններին ճանաչել IELTS ինդիկատորի արդյունքները որպես դիմորդների լեզվի իմացության հմտությունները գնահատող համակարգ, երբ լսարանային թեստերի կազմակերպումն այս օրերին հասանելի չեն։ Դիմորդներին խնդրում ենք նախապես ճշտել թեստի արդյունքների ճանաչումն ու ընդունումը այն հաստատություններից, ուր դիմում են։ 

Վճար

IELTS ինդիկատոր թեստի վճարը կազմում է 149 ԱՄՆ դոլար, ներառյալ հարկերը։ 

  • Վճարումը կարող եք կատարել կրեդիտ քարտով, որը հնարավորություն է ընձեռում միջազգային առցանց վճարումներ իրականացնել։
  • Քարտի վրա առկա միջոցները բավականաչափ են թեստի վճարումը կատարելու համար։
  • Կիրառելի են Visa, Mastercard, American Express, JCB, Dinnersclub կամ Discover քարտատեսակները դոլարային արժույթով վճարումներ կատարելու համար։  

Այլ հղումներ