Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է առաջարկել «IELTS ուսուցիչների վերապատրաստում» դասընթացը, որը բաղկացած է վեց սեմինարից՝ ընդհանուր 20 ժամ տևողությամբ: Դասընթացը տեղի կունենա ս.թ. մայիսի 24-26-ին և հունիսի 1-2-ին:

Դասընթացը նախատեսված է անգլերենի ուսուցիչների համար, որոնք ցանկանում են կամ արդեն իսկ ունեն աշակերտներին ակադեմիական IELTS  քննությանը նախապատրաստելու փորձ, սակայն ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական գիտելիքները թեստի դասավանդմանհամապատասխան վերապատրաստում անցնելու միջոցով: Դասընթացը կանցկացնի Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասսափյանը, ով IELTS ուսուցիչների դասընթացավարի համապատասխան որակավորում է ստացել Բրիտանական խորհրդի ֆրանսիական մասնաճյուղի (2016) և ՄԹ Նորվիչի Լեզվի Կրթության Ինստիտուտի (2017) կողմից: 

Ինչու մասնակցել դասընթացին

«IELTS ուսուցիչների վերապատրաստում» դասընթացը հնարավորություն կընձեռի բարձրացնել թեստի բովանդակության ձեր իմացությունը: Դասընթացից հետո դուք կտիրապետեք նաև IELTS թեստի ուսուցման հմտություններին և տեխնիկային, որի շնորհիվ կօգնեք ձեր աշակերտներին ստանալ այն գնահատականը, որն իսկապես արտացոլում է նրանց լեզվի իմացությունը:

Դասընթացի բովանդակությունը

Դասընթացի ընթացքում դուք կստանաք

  • IELTS քննության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, ներառյալ քննության ձևաչափի, բովանդակության և տրամաբանական կառուցվածքի մասին:
  • Խորը վերլուծություն թեստի յուրաքանչյուր բաժնի հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ (Կարդալ, բանավոր, գրել, լսել), որը թույլ կտա ստանալ մասնագիտական փորձ` կենտրոնանալով այն կետերի վրա, որոնք կարող են առավել բարդ լինել ուսանողների համար: Այս ամենի արդյունքում դուք կկարողանաք մշակել ռազմավարություններ` օգնելու ձեր աշակերտների հաղթահարել այդ դժվարությունները:  
  • Հնարավորություն գործնականում կիրառել թեստում ընդգրկված վարժությունների նմուշներ, ինչպես նաև ուսումնասիրել դրանք կատարելու տեխնիկան ու հմտությունները: 

Դասընթացի վերջում կքննարկվի Բրիտանական խորհրդի կողմից առաջարկվող «Road to IELTS» և այլ առցանց նախապատրաստական նյութերը, որոնք հասանելի են ուսուցիչների և աշակերտների համար առցանց: 

Դասընթացի հավաստագիր

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագիր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Դասընթացի արժեքը

Դասընթացի արժեքը կազմում է 60 000 ՀՀ դրամ մեկ մասնակցի համար: Արժեքի մեջ ներառված են բոլոր նյութերը: 

Դասընթացի ժամանակացույց

Դասընթացը ներառում է ուսուցիչների ակտիվ մասնակցություն գաղափարների, դասավանդման պրակտիկայի, ինչպես նաև թեստային նյութերի հետազոտության և փորձարկման միջոցով:

Դասընթացն անցակցվելու է երեք լրիվ օր: Ժամանակացույցը կից:  

 

Թեմա

Տևողություն (ժամ)

Ամսաթիվ և ժամ 

Վայրը

IELTS ուսուցանում և  IELTS ներածություն 

2 ուրբաթ, 24 մայիսի - 18:30-ից մինչև 20:30-ն

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ,

Ալեք Մանուկյան 9, 0070, Երևան

Լսելու բաժին 4 շաբաթ, 25 մայիսի - 09:30-ից մինչև 11:30-ը, 12:00-ից մինչև 14:00-ն
Կարդալու բաժին 4 կիրակի, 26 մայիսի - 09:30-ից 11:30-ը, 12:00-ից մինչև 14:00-ն
Գրավոր բաժին  5 շաբաթ, 1 հունիսի - 10:00-ից մինչև 12:30-ը, 13:00-ից մինչև 15:30-ն
Բանավոր բաժին 4 կիրակի, 2 հունիսի - 09:30-ից 11:30-ը, 12:00-ից մինչև 14:00-ն
IELTS ռեսուրսների և հավաստագրերի հանձնում  1 կիրակի, 2 հունիսի - 14:00-ից մինչև 15:00-ն

Գրանցում և վճարում

Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է

  1. Լրացնել գրանցման ձևը (հասանելի է էջի ներքևում)
  2. Լրացնել կարիքների վերլուծության (Needs Analysis/ հասանելի է էջի ներքևում)
  3. Ուղարկել լրացված գրանցման ձևը և կարիքների վերլուծությունը Անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափեանին addeh.hovassapian@britishcouncil.am էլ. հասցեով: 
  4. Սպասել, մինչև ձեր մասնակցությունը դասընթացին կհաստատվի, որից հետո կատարել վճարումը:  
  5. Վճարել դասընթացի վճարը (60 000 ՀՀ դրամ) երեք աշխատանքային օրվա ընթացքում: 
  6. Վճարումը պետք է կատարվի միայն Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի բանկային հաշվին 

HSBC Bank Armenia
001-146026-050
Պատճառ. Վճարում MT-IELTS -ի համար (մասնակցի ամբողջական անուն ազգանունը)