Ալեքսանդր Դովժենկոյի ազգային կենտրոնի հետ համատեղ մենք հայտարարում ենք դիմումների բաց կանչ՝ մասնակցելու «Envision Sound»-ի երրորդ փուլին, որը ֆիլմի համար երաժշտություն (սաունդթրեք) գրող կոմպոզիտորների համար նախատեսված կրթական ծրագիր է: Ստեղծարար աշխատանոց, դասախոսություններ, գործարար կապերի հաստատում, տեսաձայնային ոլորտից մասնագետների հետ անհատական խորհրատվություն, ինչպես նաև երեկոյան ֆիլմերի դիտում ներառող ծրագիրը տեղի կունենա Կիևում՝ 2020 թվականի հունվարի 20-24:
«Envision Sound 2019–20» բաց է այն կոմպոզիտորների համար, որոնք ցանկանում են բարելավել ֆիլմերի երաժշտություն գրելու իրենց հմտությունները, ընդլայնել մասնագիտական հորիզոնները և ավելի լավ հասկանալ համաշխարհային տեսաձայնային արտադրությունը: Ծրագրի խորհրդի հետ համատեղ, մասնակիցները կուսումնասիրեն ֆիլմերի համար գրվող երաժշտությունների հնարավորություններն ու մարտահրավերները և կաշխատեն սեփական սաունդթրեքերը ստեղծելու վրա՝ արխիվային ժապավենների կամ արտադրության ընթացքի մեջ գտնվող ուկրաինական ֆիլմերի համար:
Նախորդ տարվա խորհրդատուների ցուցակը ներառում է Միացյալ Թագավորութունում այնպիսի պահանջված կոմպոզիտորների, ինչպիսիք են Մայլք Փրայսը (BBC-ի նկարահանած «Sherlock»-ի երաժշտության համահեղինակ և Emmy մրցանակակիր), Նաինիթա Դեսայ (Ֆիլմերի ու հեռուստատեսային հաղորդումների, ինչպես նաև BBC, HBO, ITV, C4 նման առաջատար հեռարձակող ընկերությունների կոմպոզիտոր, «Music+Sound» պարգևի և «BAFTA Breakthrough Brits 2016–2017»-ի մրցանակակիր), Նիլ Բրենդ (ֆիլմերին նվագակցող դաշնակահար, որը լավագույններից է աշխարհում), ինչպես նաև ուկրաինացի կոմպոզիտոր Ալլա Զահայկևիչը (ուկրաինական կինոարվեստի ակադեմիայի «Золота дзиґа» (Golden Dzyga) մրցանակակիր՝ լավագույն կոմպոզիտոր անվանակարգում):
Ծրագրում առաջին անգամ՝ ստեղծարար աշխատանոցի շրջանակներում, «Envision Sound»-ի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց երաժշտությունը ձայնագրել Կիևի Ֆանտաստիկ Նավագախմբի հետ: Առաջարկում ենք դիտել կարճ տեսագրությունը, որտեղ նվագախումբը, Նատալիա Սթետսի խմբավորությամբ , 2019 թվականի փետրվարին կատարում է Ալֆրեդ Հիչքոքի «Նենգասպառնալիք» ֆիլմի սաունդթրեքը: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան աշխատել մենակատարների հետ:
Ինչպես միշտ, ծրագրի ավարտից հետո մենք, Դովժենկոյի կենտրոնի հետ համատեղ, դրամաշնորհներ կառաջարկենք՝ աջակցելու ստեղծարար աշխատանոցներում կոմպոզիտորների մշակված նախագծերի իրականցմանը:
«Envision Sound 2019-20» համակարգողն է լինելու Ալլա Զահայկևիչը:
«Գործնական պարապունքների ժամանակ մենք արդյունավետ գործնական հարաբերություններ ենք հաստատել հիանալի մի կինոռեժիսորի հետ, և այժմ միասին աշխատում ենք այս հոյակապ ֆիլմի վրա, որն արդեն կա IMDB-ում (IMDB՝ Ինտերնետային ֆիլմադարան «Internet Movie Database»): Ինչպես նաև շատ օգտակար խորհուրդներ ենք ստանում ծրագրի խորհրդատուներից»,- ասում են Լուկա Լեբանիձեն և Զվիադ Մգեբրիշվիլին՝ «Envision Sound» 2018-19 թթ. վրացի մասնակիցները: