17–30 նոյեմբեր 2018 | Երևան, Գյումրի և Դիլիջան

Փառատոնի ծրագիր | Միջոցառումներ | Մրցութային ծրագիր | Մարզային ծրագիր 

Հայաստանում մեկնարկում է Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որի շրջանակում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացվի եվրոպական 11 երկիր ներկայացնող, ազգային և միջազգային մրցանակներ ստացած նոր ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվելու են մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Գյումրիում և Դիլիջանում: Մուտքն ազատ է լինելու այցելուների համար:

Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 17-ին ժամը՝ 16:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ։  Բոլոր ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում յուրաքանչյուր օր ժամը 17:00-ին` բնօրինակը անգլերեն ենթագրերով և 19:00-ին` բնօրինակը հայերեն ենթագրերով։ 

Փառատոնը կշարունակվի մարզային ցուցադրություններով մինչև նոյեմբերի 30-ը և կուղեկցվի մրցութային և մշակութային հարուստ ծրագրով, ներառյալ` լուսանկարչական մրցույթով, կլոր սեղան-քննարկումներով և վարպետության դասերով։ 

Փառատոնն անցկացվում է Մշակութային ժառանգության եվրոպական տարում, որի նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը: 

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հանդես է գալիս որպես փառատոնի իրականացնող գործընկեր։