Այստեղ կարող եք կարդալ փառատոնի շրջանակում նախատեսված մրցույցների մասին տեղեկություններ։  

EU&Me լուսանկարների մրցույթ

15 նոյեմբեր 2018 -  30 նոյեմբեր 2018 

Սիրո՞ւմ եք լուսանկարվել ձեր այցելած վայրերում: 

Վստահ ենք, որ բոլորս էլ ցանկանում ենք ունենալ հուշեր ճամփորդությունների ընթացքում այցելած մշակութային ժառանգության  բացառիկ վայրերից: Եկեք սկսենք կիսվել այդ հուշերով հենց այսօր: 

2018 թվականը հռչակվել է Մշակութային ժառանգության եվրոպական տարի: Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում մենք առաջարկում ենք միանալ տոնակատարություններին, մասնակցել EU&ME լուսանկարների մրցույթին և պատմել մեզ եվրոպական մշակութային վայր ձեր հիշարժան այցելության մասին:

Մրցույթին մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Սցենարի զարգացման մրցույթ

19-23 նոյեմբեր 2018 

Փոլ Ֆրեյզերի կողմից «Սցենարի զարգացում» մրցույթին մասնակցող թե՜ մասնագիտացած և թե՜ սկսնակ սցենարիստները հնգօրյա մրցույթի վերջին օրն իրենց աշխատանքները կներկայացնեն Ոսկե Ծիրան Միջազգային Փառատոնի, Հայաստանի Կինոմատոգրաֆիստների Միության, Հայաստանի Կինոգետների և Կինոլրագրողների Ասոցիացիաի պրոֆեսիոնալ ժյուրիին: Հաղթողը Եվրոպական Ֆիլմերի Փառատոնի պաշտոնական փակման արարողության ժամանակ՝ դեկտեմբերի 4-ին կպարգևատրվի արժեքավոր մրցանակով: 

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

 22-24 նոյեմբեր 2018 

Կարճամետրաժ վավերագրական և ակնարկային ֆիլմերում մասնագիտացած շվեդ կինոռեժիսոր Յոհաննա Բերնհարդսոնի ղեկավարությամբ, Թումոյի ուսանողները կանցկացնեն եռօրյա դասընթաց՝ իրենց  վավերագրական պատումներ ստեղծելու հմտությունները զարգացնելու նպատակով, որը կհանդիսանա ստեղծագործական համագործակցության գործիք: Մասնակիցները կստեղծեն իրենց սեփական գաղափարներն արտահայտող կարճամետրաժ ֆիլմեր՝ համամարդկային խնդիրների վերաբերյալ: Այս մեթոդը արտիստիկ է այնքանով, որ ներկայացնում է Յոհաննայի՝ անձնականը արտահայտելու ու օբյեկտի և սուբյեկտի միջև եղած բաժանումը ցույց տալու մոտեցումը:  Ուսանողների կողմից ստեղծված կարճամետրաժ ֆիլմերը կներբեռնվեն օնլայն հարթակ, որից հետո կգնահատվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Հաղթողները կպարգևատրվեն Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ