ՇԱԲԱԹ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ 2018

17:00 | 19:00 ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ | ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԵՐԵՎԱՆ

 Տարեթիվ`  2018
 Ռեժիսոր` Ուոշ Ուեսթմորլենդ
 Երկիր`   Միացյալ Թագավորություն 
 Տևողություն`  111 րոպե
 Ժանր` Դրամա 
Տարիքային սահմանափակում` 18 +

Քեյրա Նայթլին գլխավոր դեր է խաղում այս արդիական ֆիլմում, որտեղ պատմվում է ավանգարդ ուղղության ֆրանսիացի վիպասան Քոլեթի մաքառումների մասին․ պատմություն, որն արտացոլում է կանանց իրավազորման դարաշրջանը։ 

Քոլեթի ամուսնությունը Հենրի Ուլլի Գոթյե Վիլլարսի (Դոմինիկ Ուեսթի) նետում է նրան իր պարզ գյուղական կյանքից փարիզյան աղմկոտ թվացյալ ստեղծագործ աշխարհը։ Արագորեն զարգացնելով նրա տաղանդը որպես գրող՝ Քոլեթի առաջին վեպերը հրապարակվում են Ուիլլիի անվան ներքո։ Լինելով գրող՝ Ուիլլին ղեկավարում է Քոլեթի աշխատանքը և ավելի ուշ դավաճանում է նրան, երբ Քոլեթի պատմվածքները նրան հռչակ և ոչ բարեհամբավ հանրաճանաչություն բերեցին։ Խելացի, իր ժամանակից առաջ ընկած ու անզիջում լինելով՝ Քոլեթը ոչ միայն տաղանդավոր հեղինակ, դերասան  և լրագրող է, այլ նաև առաջամարտիկ է, որը պայքարում է տղամարդկանց աշխարհում իր ձայնը և ինքնությունը լսելի և ճանաչելի դարձնելու համար և լույս է վառում կին արվեստագետների հետագա սերունդների համար։