ԿԻՐԱԿԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ 2018

17:00 ԱՆԳԼԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ | 19:00 ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ 

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԵՐԵՎԱՆ

Տարեթիվ`  2018
Ռեժոսոր`  Էլիս Ռորուախեր
Երկիր`   Իտալիա
Տևողություն`  125 րոպե
Ժանր`  Դրամա
Տարիքային սահմանափակում 13 + 

Սա պատմություն է Լազարոյի՝ մի այնքան բարի գյուղացի տղայի, որ հաճախ բթամիտի տպավորություն է թողնում և Տանկրեդիի՝ սեփական երևակայության ձեռքին կրակն ընկած երիտասարդ ազնվականի միջև հանդիպման մասին։ Ինվիոլատա կոչվող մեկուսի, թեմական գյուղում նրանց կյանքը ղեկավարում է սարսափելի Ալֆոնսինա դե Լունա մարքիզուհին՝ ծխախոտի թագուհին։ Երկու երիտասարդների միջև հավատարիմ ընկերությունը հաստատվում է այն ժամանակ, երբ Տանկրեդին խնդրում է Լազարոյին օգնել կազմակերպել իր իսկ առևանգումը։ Այս տարօրինակ և անհավանական դաշինքը հայտնություն էր Լազարոյի համար։ Այնպիսի մի անգնահատելի ընկերություն, որը կճամփորդի ժամանակի մեջ և կտեղափոխի Լազարոյին՝ որոնելու Տանկրեդիին։ Առաջին անգամ հայտնվելով մեծ քաղաքում՝ Լազարոն նման է անցյալից եկածի, որը մոլորվել է ժամանակակից աշխարհում։