ՈՒՐԲԱԹ, 23 ՆՈՅԵՄԲԵՐ  2018

17:00 ԱՆԳԼԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ | 19:00 ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ 

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԵՐԵՎԱՆ

Տարեթիվ` 2017
Ռեժիսոր` Կոնստանտին Բոյանով
Երկիր` Բուլղարիա
Տևողություն` 101 րոպե
Ժանր` Դրամա
Տարիքային սահմանափակում` ֆիլմը նախատեսված է ծնողի ուղեկցությամբ դիտման համար 

Պավելը, որը սոցիալապես օտարված և զգացմունքային անկայուն բնութագիր ունեցող երիտասարդ է, ճանապարհ է ընկնում՝ անցնելու ողջ Եվրոպան և գտնելու իր պաշտամունքի առարկային՝ առեղծվածային նկարիչ Առնոյին։ Հուսահատության աստիճանի մենության մեջ՝ Պավելը փորձում է հաղորդակցվել ճանապարհին հանդիպած բազմաթիվ կերպարների հետ։