ԿԻՐԱԿԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ 2018

17:00 ԱՆԳԼԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ | 19:00 ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ 

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԵՐԵՎԱՆ

Տարեթիվ`   2015
Ռեժիսոր`   Քրիստիան Պետցոլդ
Երկիր` Գերմանիա 
Տևողություն`   98 րոպե
Ժանր`   Դրամա
Տարիքային սահմանափակում ֆիլմը նախատեսված է ծնողի ուղեկցությամբ դիտման համար 

Նելի Լենցը կենտրոնացված ճամբարում ողջ մնացածներից էր, ով դեմքի լուրջ վնասվածքներ էր ստացել: Լենա Վինթերը, ով աշխատում էր հրեական գործակալության համար, Նելիին տանում է Բեռլին: Դեմքը վերականգնող վիրահատությունից հետո, Նելին սկսում է իր ամուսնու՝ Ջոնիի որոնողական աշխատանքները: Երբ նա վերջապես գտնում է ամունուն, վերջինս նրան չի ճանաչում: Այնուամենայնիվ, նա առաջարկով է հանդես գալիս: Ջոնին Նելիին խնդրում է օգնել իրեն, որպեսզի ստանա կնոջ՝ բավականին խոշոր ժառանգությունը, քանի որ Նելին հիշեցնում է նրան կնոջը, ում նա մահացած էր համարում: Նելին համաձայնվում է և դառնում նրա ուրվականը. Նա ցանկանում է  իմանալ արդյոք Ջոնին երբևէ սիրել կամ դավաճանել է իրեն: Նելին ցանկանում է իր առաջվա կյանքը վերադարձնել: Որքան բացահայտվում է նմանությունը ենթադրաբար մահացած կնոջ և իր միջև, այնքան ավելի սարսափելի և դժվար են դառնում նրանց հարաբերությունները: Արդյոք՞ Ջոնին կխոստովանի իր սերը, կամ՝ մեղքը: