ՇԱԲԱԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ 2018

17:00 ԱՆԳԼԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ | 19:00 ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ 

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԵՐԵՎԱՆ

Տարեթիվ`  2015
Ռեժիսոր`  Լինա Լուզիտե 
Երկիր`  Լիտվա 
Տևողություն`  98 րոպե
Ժանր`  Դրամա, խաղարկային
Տարիքային սահմանափակում` ֆիլմը նախատեսված է ծնողի ուղեկցությամբ դիտման համար (Parental Guide)

Երեք անձից բաղկացած ընտանիքն իրարից մեկուսացած անհատների մի անկայուն խումբ է, նրանք երազում են սիրո և ըմբռնման մասին: Միասին սպիտակ ստերի մի սարդոստայն են հյուսում, որը սոսկ աղ է լցնում իրենց բաց վերքերի վրա: Նրանք ոչ թե ապրում, այլ գոյատևում են միասին: Մի օր ջրի խողովակի պայթյունը հեղհեղում է հարևանի տունը, և մի փոքր տեխնիկական խնդիրը կյանքի մի մեծ մարտահրավեր է դառնում ընտանիքի համար: