Այստեղ կարող եք գտնել Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում նախատեսված մարզային ցուցադրությունների մասին տեղեկություններ։

Գյումրի, Շիրակի մարզ

28 ՆՈՅԵՄԲԵՐ 15.00 | ՀՈԿՏԵՄԲԵՐ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

Փյունիկ`98 րոպե, 2014 | Ռեժիսոր՝ Քրիստիան Պետցոլդ | Լեզու՝ Գերմաներեն, հայերեն ենթագրերով | Տարիքային սահմանափակում՝ 13+ 

Նելի Լենցը կենտրոնացված ճամբարում ողջ մնացածներից էր, ով դեմքի լուրջ վնասվածքներ էր ստացել: Լենա Վինթերը, ով աշխատում էր հրեական գործակալության համար, Նելիին տանում է Բեռլին: Դեմքը վերականգնող վիրահատությունից հետո, Նելին սկսում է իր ամուսնու՝ Ջոնիի որոնողական աշխատանքները: Երբ նա վերջապես գտնում է ամունուն, վերջինս նրան չի ճանաչում: Այնուամենայնիվ, նա առաջարկով է հանդես գալիս: Ջոնին Նելիին խնդրում է օգնել իրեն, որպեսզի ստանա կնոջ՝ բավականին խոշոր ժառանգությունը, քանի որ Նելին հիշեցնում է նրան կնոջը, ում նա մահացած էր համարում: Նելին համաձայնվում է և դառնում նրա ուրվականը. Նա ցանկանում է  իմանալ արդյոք Ջոնին երբևէ սիրել կամ դավաճանել է իրեն: Նելին ցանկանում է իր առաջվա կյանքը վերադարձնել: Որքան բացահայտվում է նմանությունը ենթադրաբար մահացած կնոջ և իր միջև, այնքան ավելի սարսափելի և դժվար են դառնում նրանց հարաբերությունները: Արդյոք՞ Ջոնին կխոստովանի իր սերը, կամ՝ մեղքը:

29 ՆՈՅԵՄԲԵՐ 15.00 | ՀՈԿՏԵՄԲԵՐ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

Ռուտա` 84 րոպե, 2018 | Ռեժիսոր՝ Ռոնալդաս Բուոզիս, Ռոկաս Դարուլիս | Լեզու՝ լիտվերեն, հայերեն ենթագրերով | Տարիքային սահմանափակում` 15+

«Ռուտա» վավերագրական կինոնկարը Լիտվացի ամենահաջողված ատլետներից մեկի մասին է, որը բացահայտում է նրա ամենօրյա մարզումների աշխատանքային գրաֆիկը և  մրցավազքին պատրաստվելու գործընթացի քողարկված հատվածը: 

Դիլիջան, Տավուշի մարզ

29 ՆՈՅԵՄԲԵՐ 17.00 | UWC ԴԻԼԻՋԱՆ ՔՈԼԵՋ

Էմիլիա:Ազատագրում` 120 րոպե, 2017 | Ռեժիսոր՝ Դոնատաս Ուլվիդաս | Լեզու՝ լիտվերեն, անգլերեն և հայերեն ենթագրերով | Տարիքային սահմանափակում` 13+

«Էմիլիա.Ազատագրում»  ֆիլմը լարված դրամա է Խորհրդային միությունից հալածված Լիտվայի ազատագրական պայքարի մասին, մի հասարակություն, որտեղ բարեկեցիկ կյանքը կարևորվում է պատվից, մաքուր խղճից կամ մարդկայնությունից առավել: 1972թ. գարնանը երիտասարդները, փակելով Կաունասի փողոցները, պահանջում են Լիտվայի ազատագրումը, և Էմիլիան՝ ապագա դերասանուհի և այս հետաքրքրաշարժ դրամայի հերոսուհին, բողոքականների հետ միասին քայլում է դեպի իրենց երազանքների կյանքը: Բայց անսպասելի շրջադարձ է  տեղի ունենում: Գալով Կաունաս, որը հավանաբար իր կյանքի ամենամեծ գաղտնիքն էր, Էմիլիան պետք է պայքարի ոչ միայն իր, այլ նաև ընկերների ճակատագրի համար: Կյանքը Կաունասում հեռու էր այն ամենից, ինչի մասին նա երազել էր: Նա վստահ չէ, որ սուտը, դավաճանությունը և սերը, որն ինչպես կայծակ հարվածել էր նրան, արդյոք կօգնեն իրեն պահել իր գաղտնիքը, կամ գոնե իր կյանքը: Բայց նա պատրաստ է անել ամեն բան այն ամենի համար, ինչին նա հավատում 

 

30 ՆՈՅԵՄԲԵՐ 17.00 | UWC ԴԻԼԻՋԱՆ ՔՈԼԵՋ

Բարբարա` 105 րոպե, 2012 | Ռեժիսոր՝ Քրիստիան Պետցոլդ | Լեզու՝ Գերմաներեն, հայերեն ենթագրերով |  Տարիքային սահմանափակում՝ 13+

1980 թվականի ամառը ԳԴՀ-ում: Բժշկուհի Բարբարան արևմուտք գաղթելու դիմում է ներկայացրել: Նրա պատժամիջոց է հանդիսացել մայրաքաղաքից ավելի փոքր քաղաքի հիվանդանոց տեղափոխելը: Յորգը, ով արևմուտքում գտնվող իր սիրեկանն է, զբաղված է Բալթիկ ծովով Բարբարայի փախուստի կազմակերպմամբ: Բարբարայի համար սա սպասողական խաղ է: Նրա նոր տունը, հարևանները, ամառը և գյուղատարածքը արդեն հմայել էին նրան: Թեև նա ուշադիր է մանկական վիրաբուժական բաժնում գտնվող իր փոքրիկ հիվանդներին, իր նոր տնօրեն Անդրեի ենթակայության ներքո, Բարբարան դիտմամբ մեկուսացած է իր գործընկերների հանդեպ: Ըստ նրա՝ իր կյանքը ավելի ուշ է սկսվելու:

Անդրեն շփոթեցնում է նրան: Նախ նրա հաստատուն հավատը իր մասնագիտական ունակություններում, ապա նրա հոգատարության ձևը և վերջապես նրա հաղթական ժպիտը: Ի՞նչն է ստիպում նրան կոծկել Բարբարայի ցանկացած սխալը, երբ նա օգնում է Ստելային, մի երիտասարդ փախստականի: Արդյոք հետևու՞մ է նրան: Միթե՞ սիրահարվել է: Բարբարան սկսում է կորցնել հավատը իր, իր պլաների և սրտի նկատմամբ:  Մոտենում է նրա փախուստի օրը: 

«Գասպենստր» (2005) և «Յելլա» ֆիլմերից հետո, այս ֆիլմով Քրիստիան Պետցոլդին «Բեռլինալեյի» մրցույթի ժամանակ երրորդ տեղն է զբաղեցնում: Նրա նոր աշխատանքը այս անգամ ևս կենտրոնանում է մի կնոջ կերպարի վրա, ով կարծես թե ապրում է ինչպես ուրվական:  Կյանքը, որտեղ հսկողության վախը ամուր դեր է զբաղեցնում մարդու ամեն տեսակի փոխհարաբերություններում: