Այստեղ կարող եք գտնել փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների մասին տեղեկություններ։ 

«Կանայք ժամանակակից ֆիլմարտադրությունում» խորագրով կլոր սեղան-քննարկում

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գոթե կենտրոն  Երևանը ներկայացնում են

«Կանայք ժամանակակից ֆիլմարտադրությունում» վերտառությամբ կլոր սեղան-քննարկում

17 նոյեմբեր 11:00 | Թուֆենկյան հյուրանոց 

Մասնակիցներ`

Քոննի Բեյսլեր (օպերատոր, Գերմանիա)

Լորի Գորդոն (Անիմազե ՄԿԿ տնօրեն, Կանադա)

Սիրանուշ Գալստյան (կինոքննադատ, Հայաստան)

Նվարդ Հովհաննիսյան («ՉայԽանա» հայաստանյան գրասենյակի տնօրեն)

Լադա Իսկանդերովա (կինոռեժիսոր, Ռուսաստան)

Սեվդա Ուսանողլու (կինոռեժիսոր, Թուրքիա)

լրագրողներ և կինոռեժիսորներ Հայաստանից

Ֆիլմի ցուցադրություն 

20 նոյեմբերի 15.00 «Գորիսյան պատկերներ» | Մոսկվա կինոթատրոնի կարմիր փոքր դահլիճ

Գորիսյան պատկերներ» ֆիլմը նկարահանվել է «Գորիսում ֆիլմարտադրության դասընթաց»-ի շրջանակներում, որը կազմակերպվել էր երիտասարդ ռեժիսորների և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար 2018 թվականի հուլիսին։ Ֆիլմը կներկայացվի Քոննի Բեյսլերի կողմից, ով վարել է դասընթացը։ Ցուցադրությունից հետո կներկայացվի նախագծի կոնցեպտը, կներկայացվեն հետագա պլանները և կկազմակերպվի հարց ու պատասխան ֆիլմի երիտասարդ ռեժիսորների հետ։

Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) շրջիկ ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ներկայացնում են

Բրիտանական խորհրդի և Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) միջազգային շրջիկ ծրագիր 

Կինոյի և հեռուստատեսության արվեստի բրիտանական ակադեմիայի 2018 կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներառում է 2018 թվականի բոլոր կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի անվանակարգերը: Ֆիլմերը ժամանակակից տեխնիկական  հնարավորությունների միջոցով ներկայացնում են բրիտանական հասարակության խորությունն ու բազմազանությունը և առանձնանում դերասանական մի շարք տաղանդների բացահայտմամբ: 

17 Նոյոմբեր  20.30 | Մոսկվա կինոթատրոնի կարմիր փոքր դահլիճ | Ընդհանուր տևողությունը՝ 112 րոպե

Ֆիլմեր

«Խեղդվող մարդը» 2017թ | Ռեժիսոր` Մահդի Ֆլեյֆել | Տևողություն`15 րոպե

Միայնակ ու տնից հեռու Փոքրիկը ճամփորդում է անծանոթ քաղաքով՝ իր օրերն անցկացնելու համար միջոցներ փնտրելով: Շրջապատված լինելով գիշատիչներով, ստիպված է գնալ փոխզիջումների պարզապես  գոյատևելու համար: Աքսորյալի նրա կյանքը երկարում է ևս մեկ օր:

«Հակառակ բևեռներում» 2017թ. | Ռեժիսոր` Պալոմա Բաեզա | Տևողություն` 12 րոպե

Արկտիկական դաժան պայմաններում քաղցած ու միայնակ մնացած արջը ստիպված է որոշում կայացնել՝ կանադական միամիտ գորշ արջը իր համար ուտելի՞ք կդառնա, թե` ընկեր։

«Աշխատանք» 2017թ. | Ռեժիսոր` Անեիլ Կարիա | Տևողություն` 12 րոպե, 16 վրկ

Երիտասարդ պարուհու՝ իր շուրջը գտնվող աշխարհի մասին հեռանկարները սկսվում են փոփոխվել այն բանից հետո, երբ նա բախվում է աշխարհում տիրող անարդարության հետ։

«Չ՛վախենալ» 2017թ. | Ռեժիսոր` Ուիլլ Անդերսոն | Տևողություն` 12 րոպե, 10 վրկ

Պատկերների փոխանակման ձևաչափը գոյության ճգնաժամ է ապրում։ 

«Կովբոյ Դեյվը» 2017թ. | Ռեժիսոր`Քոլին Օ’ Թուլ| Տևողություն` 24 րոպե, 47 վրկ

«Կովբոյ Դեյվը» պատմություն է թափառականի, կռվարարի և գրպանահատի մասին։ 

«Վրեն տղաները» 2017թ. | Ռեժիսոր` Հարի Լայթոն | Տևողություն` 11 րոպե, 12 վրկ

Սուրբ Ծնունդից մեկ օր հետո Քորքի կաթոլիկ քահանան իր զարմիկին բանտ է տանում։

«Մամուն» 2017թ. | Ռեժիսոր` Բեն  Սթիր |Տևողություն` 6 րոպե, 29 վրկ

Խոսելով  ամբողջությամբ նախագծված պոլիստիրոլային իրական անիմացիոն ֆիլմերի հավաքածուների լեզվով՝ Մամունը պատմում է  մոր մասին, ով իր փոքրիկ  երեխայի հետ միասին ստիպված է լինում լքել իր տունը, երբ խորհրդավոր մուգ ստվերները  ծածկում  են այն  լույսը, որում նրանք ապրում են: Քանի որ  իր լույսը սկսում է մարել, նա ստիպված է օգտագործել խորհրդավոր կարմիր լույսը՝ իր երեխային փրկելու համար։

«Աամիր» 2017թ. | Ռեժիսոր` Վիկա Եվդոկիմենկո | Տևողություն` 16 րոպե, 22 վրկ

13-ամյա Աամիրը մենակ է մնացել Եվրոպայի ամենամեծ փախստականների ճամբարում: Նա ընկերանում է Քեթլինի՝ բարակիրան մի կամավորի հետ, որն էլ դառնում է Աամիրի փրկության վերջին հույսը։ 

Լիտվական ֆիլմերի ցուցադրություն

Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է 

Լիտվական ֆիլմերի ցուցադրություններ

18 ՆՈՅԵՄԲԵՐ 18.30 | 26 նոյեմբեր 18:30 | ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՓՈՔՐ ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃ

Ռուտա` 84 րոպե, 2018 | Ռեժիսոր՝ Ռոնալդաս Բուոզիս, Ռոկաս Դարուլիս | Լեզու՝ լիտվերեն, անգլերեն ենթագրերով | Տարիքային սահմանափակում` 15+

«Ռուտա» վավերագրական կինոնկարը Լիտվացի ամենահաջողված մարզիկներից մեկի մասին է, որը բացահայտում է նրա ամենօրյա մարզումների գրաֆիկը և  մրցավազքին պատրաստվելու գործընթացի քողարկված հատվածը։

22 ՆՈՅԵՄԲԵՐ 18.30 | ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՓՈՔՐ ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃ

Էմիլիա:Ազատագրում` 120 րոպե, 2017 | Ռեժիսոր՝ Դոնատաս Ուլվիդաս | Լեզու՝ լիտվերեն, անգլերեն ենթագրերով | Տարիքային սահմանափակում` 13+

«Էմիլիա:Ազատագրում» ֆիլմը լարված դրամա է Խորհրդային միությունից հալածված Լիտվայի ազատագրական պայքարի մասին, մի հասարակություն, որտեղ բարեկեցիկ կյանքը կարևորվում է պատվից, մաքուր խղճից կամ մարդկայնությունից առավել: 1972թ. գարնանը երիտասարդները, փակելով Կաունասի փողոցները, պահանջում են Լիտվայի ազատագրումը, և Էմիլիան՝ ապագա դերասանուհի և այս հետաքրքրաշարժ դրամայի հերոսուհին, բողոքականների հետ միասին քայլում է դեպի իրենց երազանքների կյանքը: Բայց անսպասելի շրջադարձ է  տեղի ունենում: Գալով Կաունաս, որը հավանաբար իր կյանքի ամենամեծ գաղտնիքն էր, Էմիլիան պետք է պայքարի ոչ միայն իր, այլ նաև ընկերների ճակատագրի համար: Կյանքը Կաունասում հեռու էր այն ամենից, ինչի մասին նա երազել էր: Նա վստահ չէ, որ սուտը, դավաճանությունը և սերը, որն ինչպես կայծակ հարվածել էր նրան, արդյոք կօգնեն իրեն պահել իր գաղտնիքը, կամ գոնե իր կյանքը: Բայց նա պատրաստ է անել ամեն բան այն ամենի համար, ինչին նա հավատում է։

  

 

Սցենարի զարգացման աշխատարան Փոլ Ֆրեյզեր ղեկավարությամբ

Բրիտանական խորհուրդը, Կինեմատոգրաֆիստների միությունը և GAIFF Pro-ն ներկայացնում են  

 «Սցենարի զարգացման աշխատարան սկսնակների համար» Փոլ Ֆրեյզերի կողմից 

19-23 Նոյեմբեր | Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միություն 

Սցենարի զարգացման հինգօրյա աշխատարանը կվարի  բրիտանացի սցենարիստ և ռեժիսոր Փոլ Ֆրեյզերը: Աշխատարանին կմասնակցեն սկսնակ սցենարիստները, որոնք կներկայացնեն ամբողջական կամ կիսատ սցենարներ: Աշխատարանի լեզուն կլինի անգլերենը` զուգահեռ հայերեն թարգմանությամբ:

«Հայկական կինոյի պատմության իտալական էջը» շնորհանդես

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը,  «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ներակայացնում են

«Հայկական կինոյի պատմության իտալական էջը»  խորագրով շնորհանդես

20 Նոյեմբեր 18.00 | Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Միջոցառումը նվիրված է իտալական և հայկական կինոյի կապերին: Երեկոյի ընթացքում հրավիրված խոսնակը կպատմի հայ-իտալական կինոյի համագործակցության պատմության, ինչպես նաև Հայաստանում ու Իտալիայում տարիների ընթացքում կինոփառատոնների շրջանակում համատեղ աշխատանքների մասին: Միջոցառման ժամանակ կներկայացվի հայ-իտալական կինոյի կապերին նվիրված հատուկ բրոշյուր: Ինչպես նաև կներկայացվի Էմանուելե Կրիալեզեի «Նոր Աշխարհ» ֆիլմը, որը պարգևատրվել է «Արծաթե ծիրան» մրցանակով (2007): 

«Նոր Աշխարհ» 120 րոպե, 2006 | Լեզու` իտալերեն, անգլերեն ենթագրերով

1913 թվական: Սիցիլիական գյուղաշխարհի մի մեկուսի անկյունում ապրում է Մանկուզո ընտանիքը: Նրա միապաղաղ առօրյան խախտվում է Ամերիկայից եկած մի մարդու գալուստով: Այս մարդը տեղից տեղ է գնում` պատմելով Նոր աշխարհի, դրա բնակիչների ու դրախտային հարստությունների մասին: Նրա գործը նախկինում մեկնած և այժմ Ավետյաց երկրում երջանիկ աշխատող մարդկանց ընտանիքներին ուղեկցելն է: Եկվորը Մանկուզո ընտանքին ևս իր օգնությունն է առաջարկում գալիք ուղևորության ընթացքում: Նոր աշխարհի քաղաքացիները դառնալու համար նրանք պետք է ասես մեռնեն ու վերածնվեն` ետևում թողնեն իրենց հայրենիքի հնամենի սովորույթները, ուժեղ լինեն մարմնով և առողջ` հոգով, հավատարմության երդում տան, եթե ուզում են անցնել Ոսկե դռնով: Այդ կերպարանափոխության ժամկետը օվկիանոսը կտրելու երկու շաբաթն է, որից հետո նրանք պիտի հասնեն Ահեղ դատաստանի վայրը` Արցունքների կղզին` Էլիս Այլենդ: Այստեղ շատ ընտանիքներ ստիպված կլինեն ընդմիշտ բաժանվել: Բոլորին չէ, որ արտոնված է Դրախտի դարպասից ներս մտնել:

Հունական ֆիլմի ցուցադրություն

Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի հանրապետության դեսպանությունը ներկայացնում է

Մի պտղունց պղպեղ

20-21 նոյեմբերի, 20:30 |  Ռեժիսոր՝ Թասոս Բոուլմետիս | Լեզու՝ հունարեն անգլերեն ենթագրերով | Մոսկվա կինոթատրոնի փոքր կարմիր դահլիճ | Տևողություն`103 րոպե
 

Աստղագիտության և աստղաֆիզիկայի պրոֆեսոր Ֆանիս Իակովիդեսը հիշում է Ստամբուլում անցկացրած մանուկության օրերը: Երբ Ֆանիսը 7 տարեկան էր, իր պապը՝ Վասիլիսը, համեմունքների մասնագիտացված խանութ ուներ: Ֆանիսը շատ կապված էր պապիկի հետ, որը նրան օգնում էր դասերն անել՝ օգտագործելով երևակայական տարբեր միջոցներ: Օրինակ՝ Վասիլիսը իր թոռնիկին արեգակնային համակարգի մոլորակները սովորեցնելիս օգտագործում էր պատկերավոր միջոցներ՝ փոխարինելով մոլորակները համեմունքներով: Դարչինը հանդես էր գալիս Վեներայի փոխարեն, քանի որ ըստ Վասիլիսի «դարչինն էլ կնոջ նման ունի թե՛ դառը և թե՛ քաղցր համ»: Ինչպես նաև առաջին անգամ Ֆանիսը սիրահարվում է մի թուրք աղջկա՝ Սայմեին, իր պապիկի խանութում:  

Յոհաննա Բերնարդսոնի վավերագրական ֆիլմերի դասընթաց

Շվեդիայի դեսպանությունը Երևանում ներկայացնում է

«Վավերագրական պատումների ստեղծումը անհատական ձևով» դասընթաց` Յոհաննա Բերնհարդսոնի ղեկավարությամբ 

22-24 Նոյեմբեր | Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Կարճամետրաժ վավերագրական և ակնարկային ֆիլմերում մասնագիտացած շվեդ կինոռեժիսոր Յոհաննա Բերնհարդսոնի ղեկավարությամբ Թումոյի ուսանողները եռօրյա դասընթաց կանցկացնեն՝ իրենց վավերագրական պատումներ ստեղծելու հմտությունները զարգացնելու նպատակով, որը կհանդիսանա ստեղծագործական համագործակցության գործիք: Մասնակիցները կստեղծեն իրենց սեփական գաղափարներն արտահայտող կարճամետրաժ ֆիլմեր համամարդկային խնդիրների վերաբերյալ:

 

 

Հանդիպում բուլղարացի ռեժիսոր Կոնստանտին Բոժենովի հետ

Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում Է

Հանդիպում «Ուզում եմ քեզ նման լինել» ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Բոժենովի հետ  

23 ՆՈՅԵՄԲԵՐ 12:00 |  Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ 

Կինոռեժիսոր և վիզուալ նկարիչ Կոնստանտին Բոժենովը ծնվել է 1968թ.-ին Բուլղարիայում: 1987 թվականին ավարտելով Սոֆիայի Գեղարվեստի ազգային դպրոցը, այնուհետև ստանալով իր մագիստրոսական կոչումը Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ուսումը շարունակել է Նյու Յորքի համալսարանի վավերագրական ֆիլմարտադրության բաժնում: Որպես նկարիչ Բոժենովի կարիերան սկսվել է 1990-ական թվականներին, և նրա աշխատանքներն անմիջապես միջազգային ճանաչում են ստացել: Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Լիմոնը լիմոն է» (2001) ֆիլմն է: Իր երրորդ լիամետրաժ ֆիլմի՝ «Ուզում եմ քեզ նման լինել»  (2017) պրեմիերան կայացել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (2017):

 

 

Փաբ Քուիզ

ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերը ներկայացնում է 

Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ՅՈՒՆԻՔ Հայաստանը կազմակերպում է Փաբ Քուիզ։ Բրիտանական հայտնի ձևաչափով խաղ-վիկտորինան անցկացվելու է մի քանի փուլով, յուրաքանչյուրը՝ նվիրված մեկ թեմայի՝

  • Մշակութային ժառանգություն
  • ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
  • Հայաստան - ԵՄ մշակութային հարաբերություններ

Փաբ Քուզին մասնակցելու են լրագրողներ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչներ: 

Լեհական ֆիլմերի ցուցադրություն

Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի հանրապետության դեսպանությունը ներկայացնում է 

Կատին 

27 նոյեմբեր 14.30 | Մոսկվա կինոթատրոնի կարմիր փոքր դահլիճ | Ռեժիսոր՝ Անջեյ Վայդա | Լեզու՝ լեհերեն,  հայերեն ենթագրերով | Տևողություն` 146 րոպե

«Կատին» 2007թ նկարահանված լեհական ֆիլմ է, որը պատմում է 1940թ Կատինի ջարդերի մասին: Ստեղծվել է Անդրեյ Մուլարցզիկի՝ «Մահից հետո: Կատինի պատմությունը» գրքի հիման վրա: Այս ֆիլմը արժանացել է «Օտար Լեզվով Լավագույն Ֆիլմ» անվանակարգում՝ Օսկարի 80-րդ մրցանակաբաշխության ժամանակ: «Կատինի ջարդերը», ծանոթ նաև «Կատինի հանցանք» անունով, 1940 թվականին սովետական կառավարության կողմից Լեհաստանի ռամագերիների և խաղաղ բնակչության զանգվածային ջարդերի մասին է: Մեզ հասած տվյալներով մահացածների թիվը հասնում է մոտ 22.000-ի: 

Մարմարյա մարդը

27 նոյեմբեր 17.00 | Մոսկվա կինոթատրոնի կարմիր փոքր դահլիճ | Ռեժիսոր՝ Անջեյ Վայդա | Լեզու՝ լեհերեն,  հայերեն ենթագրերով | Տևողություն` 146 րոպե

«Մարմարյա մարդը» 1976թ  Անջեյ Վայդայի կողմից նկարահանված լեհական ֆիլմ է: Ֆիլմում ժամանակագրորեն ներկայացված է երևակայական հերոս  լեհ որմնադիր անկումը, ով հետագայում Կրակովի մոտ գտնվող նոր սոցիալիստական Նովա Հուտա քաղաքում դառնում է գերազանց աշխատողի ստախանովյան խորհրդանիշ: Վերնագիրը վերաբերում է Բիրկուտի կերպարով ստեղծված մարմարյա արձանին: Ֆիլմում մեծապես օգտագործված են Նովա Հուտայի շինարարական աշխատանքները ներկայացնող ստույգ գրառումները և  Լեհաստանում վաղ կոմունիստական շրջանի այլ փաստերը, ինչպես նաև Ստալինյան Լեհաստանի քարոզիչ-ոգեշնչող երաժշտությունը: 

Երկաթե մարդը

27 նոյեմբեր 20.30 | Մոսկվա կինոթատրոնի կարմիր փոքր դահլիճ | Ռեժիսոր՝ Անջեյ Վայդա | Լեզու՝ լեհերեն,  հայերեն ենթագրերով | Տևողություն` 118 րոպե

«Երկաթե մարդը»  1981 թվականին Անջեյ Վայդաի կողմից նկարահանված ֆիլմ է: Այն ներկայացնում է աշխատավորների խաղաղ շարժումը և առաջին հաջողությունը՝  լեհական կառավարությանը աշխատավորի իրավունքը որպես անկախ միություն ճանաչելու հարցում:  Ֆիլմը Մատեուս Բիրկուտի որդի, Մացիեյ Տոմցզիկի, Վայդաի նախորդ «Մարմարյա մարդ»  ֆիլմի շարունակությունն է: 

 

Փաստավավերագրական ֆիլմերի համատեղ արտադրության վերաբերյալ աշխատաժողով

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության դեսպանությունը, Լյումիեր դը Մոնդ ասոցիացիան և GAIFF Pro-ն ներկայացնում են 

Փաստավավերագրական ֆիլմերի համատեղ արտադրության վերաբերյալ աշխատաժողով

27 նոյեմբերի 17:30 | Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Լյումիեր դը Մոնդ ասոցիացիան Հավասար պայմաններում համատեղ արտադրության կանոնադրության շուրջ է համախմբել ավելի քան հարյուր ֆիլմարտադրողների : Այս կանոնադրությունն աշխարհում փաստավավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը նպաստող կարևոր գործիք է : Երաշխավորելով տեղական ֆիլմարտադրողի առնվազն 40 % սեփականության իրավունքը՝ Կանոնադրության կարգավորումները նպաստում են վերջիններիս եկամտի աճին:

La Huit production-ի ֆիլմարտադրող Ստեֆան Ժուրդենը կկիսվի իր փորձով՝ ներկայացնելով Eurasiadoc 2017 հանդիպումների արդյունքում նկարահանված հայ-ֆրանսիական երկու ֆիլմ: 

Աշխատաժողովի ընթացքը կթարգմանվի հայերեն, ֆրանսերեն և անգլերեն: