Իեն Հեյդն Սմիթ

Իեն Հեյդն Սմիթ. կինոլրագրող, կինոքննադատ, գրող, «Curzon» ամսագրի խմբագիր: Նա նաև «Quintessence Publications» հրատարակչության թղթակից խմբագիր է, որտեղ վարում է «Կինոաստղերի քրոնիկոն» և «Կինոռեժիսորների քրոնիկոն» շարքերը, ինչպես նաև գործում է որպես «1001 ֆիլմ, որ պետք է դիտել, քանի դեռ կաս» ամենամյա թարմացվող հրատարակության խմբագիր: 

Մինչև 2007 թվականը Իէնը 5 տարի աշխատել է «International Film Guide» մատենաշարի խմբագրի պաշտոնում՝ զարգացնելով հարաբերությունները Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում անցկացվող փառատոնների հետ, ինչպես նաև  պարբերաբար հանդես եկել Չեխիայի, Գերմանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կինոփառատոնների ժյուրիի կազմում՝ որպես «International Film Guide»-ի խմբագիր:

Իենը հաճախ է որպես հաղորդավար և հարցազրուցավար հյուրընկալվում «Բի-Բի-Սի» ռադիոկայանի թե´ տեղական, թե´ միջազգային ծառայություններով հեռարձակվող «The Strand» ծրագրում, ինչպես նաև կինոյին նվիրված ծրագրում: Նա հաճախակի կերպով հանդես է գալիս «Cinepolitics» ծրագրում, որը քաղաքական և վավերագրական ուղղվածությամբ ամենշաբաթյա հեռուստահաղորդում է: 

Իենի հոդվածները տպագրվում են բազմաթիվ հրատարակություններում, այդ թվում՝ «Թայմ աութ», «Վերտիգո», «Մետրո», «Կամերա» և «Սկոուփ» ամսագրերում: Նա նաև թղթակցում է «50 առանցքային ժամանակակից կինոռեժիսորներ», «Սա կինեմատոգրաֆ է», «Հյուսիսային Ամերիկայի կինոռեժիսորներ» և «Բրիտանացի և իռլանդացի կինոռեժիսորներ» գրքերի հրատարակություններին:

Երկար տարիներ Իենը վարել է «BAFTA» կինոփառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներ, ինչպես նաև նախագահել և վարել Լոնդոնի կինոփառատոնի շրջանակում անցկացվող վերջին չորս տարիների մասնագիտական բաց քննարկումները:

Վերջին տարիներին Իենը սպասվող կինոծրագրերի և միջոցառումների վերաբերյալ  խորհրդատվություն է տրամադրում Բրիտանական խորհրդի գրասենյակներին աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: