ԵՐԵՔՇԱԲԹԻ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ 2020

17:00 ԲՆՕՐԻՆԱԿՈՎ | 19:00 ՌՈՒՍԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ 

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃ

Տարեթիվ`  2019թ․
Ռեժիսոր` Սոֆի Հայդ
Գլխավոր դերերում`  Հոլիդեյ Գրեյնջեր, Ալիա Շոուքեթ, Էմի Մոլլոյ, Էլվա Թրիլ, Օլուեն Ֆուեղե, Ֆրա Ֆրի
Տևողություն`  109 րոպե
Ժանր`  Դրամա, կատակերգություն 
Տարիքային սահմանափակում 18 +

Լորան ու Թայլերը լավագույն ընկերներ և խմիչքի անբաժանելի զույգ են, որոնց հեդոնիստական գոյությունը աստիճանաբար հայտնվում է հասունության վտանգի տակ, երբ Լորան նշանվում է հավակնոտ դաշնակահար Ջիմի հետ, որն անսպասելիորեն  որոշում է բոլորովին հրաժարվել ալկոհոլից:

Լորան և Թայլերը սրտակից ընկերներ են: Դուբլինաբնակ երեսունն անց այս հանդիսասեր լավագույն ընկերները սերտաճած են միմյանց կյանքում. ժամադրություններ, երեկույթներ, գինարբուքներ և առանց սահմանափակումների կյանք: Ամերիկայից արտագաղթած Թայլերը թմրանյութերի, ալկոհոլի և գինարբուքների կախարդուհի է: Ձգտումներով լի գրող Լաուրային նա շեղում է իր վաղուց ուշացող վեպից, ինչպես նաև նոր զուգընկերոջից՝ անդիմադրելի բարետես Ջիմից: Ալկոհոլից իսպառ հրաժարված դասական դաշնակահար Ջիմը հակապատկերն է թե′ Թայլերի, թե′ այն աշխարհի, որով ապրում են նա և Լորան, և Ջիմի հայտնվելը վտանգավոր է դառնում հեդոնիստուհիների զույգի համար։