ՀԻՆԳՇԱԲԹԻ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ 2020
17:00 ԲՆՕՐԻՆԱԿՈՎ | 19:00 ՌՈՒՍԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃ
Տարեթիվ` | 2018 |
Ռեժիսոր` | Մոլլի Դայնին |
Գլխավոր դերերում` | Բլեքեր Դրեդ |
Տևողություն` | 90 րոպե |
Ժանր՝ | Վավերագրական |
Տարիքային սահմանափակում` | 16 + |
Ֆիլմը պատկերում է ծնունդով ջամայկացի Բլեքեր Դրեդի մտերմիկ կերպարը՝ որպես ռեգգի ժանրի պրոդյուսեր, գործարար, հայր, որդի և համայնքի հենարան: Բլեքեր Դրեդը Մոլլի Դայնիին հրավիրում է նկարահանել իր մոր հոգեհանգստի արարողությունը՝ բացելով իր կյանքի դռները այդ անձնական ողբերգության ժամանակ: Բլեքերն առաջին անգամ դատապարտվում է ազատազրկման և անդրադառնում այն խնդիրներին, որոնք հետապնդել են իրեն Մեծ Բրիտանիայում անցկացրած կյանքի վերջին 40 տարիներին. անհավասարություն, աղքատություն, հանցագործություն և ռասիզմ, ինչպես նաև պատմում է, թե ինչու է իր ամենակրտսեր երեխային դպրոց ուղարկել Ջամայկայում։