ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ 2020

17:00 ԲՆՕՐԻՆԱԿՈՎ | 19:00 ՌՈՒՍԵՐԵՆ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ 

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃ

Տարեթիվ`  2018
Ռեժիսոր` Ուիլիամ ՄքԳրեգոր 
Գլխավոր դերերում`  Մաքսին Փիիք, Էլեանոր Ուորթինգ-Քոկս, Ռիչարդ Հարրինգթոն, Մարկ Լյուիս Ջոնս
Ժանր` Դրամա
Տարիքային սահմանափակում` 18 +

19-րդ դարի Սնոուդոնիայի մռայլ գեղեցկության մեջ մի երիտասարդ աղջիկ ջանում է ամեն գնով պահպանել իր տան միասնությունը՝ պայքարելով մոր խորհրդավոր հիվանդության, հոր բացակայության և իրենց հողատարածքի վրա ոտնձգություններ կատարող անողոք հանքարդյունաբերական ընկերության դեմ: Ահագնացող խավարը հետզհետե տիրելում է իր տանը, իսկ տեղի կասկածամիտ համայնքը սկսում է գրոհները Գվենի ու նրա ընտանիքի վրա: