ԲԱՖՏԱ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմեր - 2019

Ներկայացվում է Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (ԲԱՖՏԱ)՝ EE ընկերության կողմից հովանավորվող ամենամյա մրցանակաբաշխության Բրիտանական կարճամետրաժ կինոնկարների և Բրիտանական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի անվանակարգերում առաջադրված ֆիլմերի ծրագիրը, որում հանդես են գալիս նորարարական և փորձարարական կարճամետրաժ գեղարվեստական և ոչ գեղարվեստական կինոֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր:

Այս ծրագրում ներառված են ԲԱՖՏԱ-ի մրցանակին արժանացած և թեկնածու բոլոր վերջին կարճամետրաժ ֆիլմերը: Դրանք ներկայացնում են պատմություններ, որոնց միջոցով երևան են հանվում բրիտանական հասարակության ընդգրկուն բազմազանությունն ու կինոտեխնիկայի համաշխարհային մակարդակի հմտությունները, ինչպես նաև պատկերում են մեր ամենաշնորհալի դերասաններին:  Այս ծրագիրը հիանալի փաթեթ է, որը միջազգային լսարանին հնարավորություն է տալիս ի ցույց դնելու Միացյալ Թագավորության՝ համաշխարհային որակի կարճամետրաժ ֆիլմերի արտադրության շարունակական ավանդույթները:

Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) շրջիկ ծրագիր

ԲԱՖՏԱ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմեր - 2019

Ընդհանուր տևողությունը՝ 115 րոպե | Լեզու` անգլերեն | Թարգմանություն՝ հայերեն ենթագրեր | Տարիքային սահմանափակում` 18+    

Ֆիլմեր

«73 կով» 2018թ | Ռեժիսոր` Ալեքս Լոքվուդ | Տևողություն`15 րոպե

Ամեն անգամ իր կովերին սպանդանոց ուղարկելիս Ջեյ Ուայլդը պայքարի մեջ է հայտնվում սեփական խղճի հետ: Արդյունաբերության այս ոլորտի մեջ ամբողջովին մոլորված Ջեյը գիտակցում է, որ պետք է գտնի ելքը՝ ինչ-որ բան փոխելու համար: ԲԱՖՏԱ մրցանակաբաշխություն, 2019թ. – Մրցանակակիր Բրիտանական լավագույն կարճամետրաժ ֆիլմի անվանակարգում:

«Ուոլի» 2018թ. | Ռեժիսոր` Բարնաբի Բլեքբըրն | Տևողություն` 20 րոպե

18 տարեկան երիտասարդ իրավախախտը փորձում է սեփական բիզնեսն սկսել՝ որպես շրջիկ մեխանիկ: Սակայն ձեռներեցությունը հեշտ չի տրվում քրեական անցյալով սևամորթ երիտասարդ տղամարդուն: ԲԱՖՏԱ մրցանակաբաշխություն, 2019թ. – Առաջադրված Բրիտանական լավագույն կարճամետրաժ ֆիլմի անվանակարգում:

 

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է» 2018թ. | Ռեժիսոր` Էլիզաբեթ Հոբս | Տևողություն` 6 րոպե

1917 թվականին ավստրիացի գեղանկարիչ Օսկար Կոկոշկան հիվանդանոցում էր՝ Առաջին համաշխարհայինի մարտերում ստացած վիրավորումներով և պայթյունային ցնցումներով ու նաև Ալմա Մալերի հետ իր հանրահայտ սիրավեպի մարելուց հետո կոտրված սրտով:

«Ամուրի, 38 տարեկան» 2018թ. | Ռեժիսոր` Անգելա Քլարկ | Տևողություն` 16 րոպե

Սա պատմություն է մի համասեռամոլ մարդու և 1960-ականներին Լոնդոնում նրա անցկացրած տարիների մասին:

«Մարֆա» 2017թ. | Ռեժիսոր` ՄքԼաոդ եղբայրներ | Տևողություն` 8 րոպե, 22 վրկ 

Տեխասյան սահմանամերձ ու աշխարհից կտրված փոքրիկ մի քաղաք: Ժամանակից դուրս մնացած մի վայր: Մինիմալիստական արվեստի սրբավայր, որը հեռու-հեռվում հյուրընկալում է մի փառատոն: Վայր, որտեղ ինչ-որ անբացատրելի լույսեր խաղում են գիշերային երկնքում: Ու հանկարծ հայտնվում է հսկա կիտրոնը:

«Թոկից փախածները» 2018թ. | Ռեժիսոր` Ջոնաթան Հոդգսոն | Տևողություն` 15 րոպե, 30 վրկ

Երեք ընկերոջ համար սկսվում է նոր արկած անծանոթ քաղաքում, բայց նրանց բանդայում հայտնված մի նոր սադրիչ ներկայությունից ընկերների հավատարմությունը խաթարվում է՝ հանգեցնելով զարհուրելի հետևանքների:

«Կապույտ դուռը» 2017թ. | Ռեժիսոր` Փոլ Թեյլոր | Տևողություն` 9 րոպե, 14 վրկ

Թաղամասային բուժքույրին հանձնարարվում է խնամել մի նոր հիվանդի, որ բնակվում է մենահարկ խարխուլ մի տնակում: Կարճ ժամանակ անց բուժքույրը պարզում է, որ իր մահամերձ հիվանդը, ինչպես և նրա տունը, մութ գաղտնիք են թաքցնում իրենց ներսում:

«Դաշտը» 2018թ. | Ռեժիսոր` Սանդյա Սուրի | Տևողություն` 19 րոպե

Լալլան աղքատ գյուղատնտեսական աշխատող է Հնդկաստանի գյուղերից մեկում: Նա պատրաստվում է իր եգիպտացորենի արտի ուշացած բերքահավաքին: Ռեժիսոր Սանդյա Սուրին պատկերել է կնոջ նորովի հյուսված մի կերպար, որը գտնում է քաջություն՝ որոնելու այնպիսի կյանք, որը տարբերվում է իրեն վերապահված կյանքից:

Քննարկում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ հյուր, ՄԹ կինոքննադատ և գրող Իեն Հեյդն Սմիթն հանդիպում և քննարկում կանցկացնի ուսանողների հետ: 

Փետրվարի 18, ժամը 12.00 - 14.00  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Քննարկում Հայ-ռուսական համալսարանում

Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ հյուր, ՄԹ կինոքննադատ և գրող Իեն Հեյդն Սմիթն հանդիպում և քննարկում կանցկացնի ուսանողների հետ: 

Փետրվարի 19, ժամը 14.30  Հայ-ռուսական համալսարան 

Քննարկում Հայկական պետական մանկավարժական համալսարանում

Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ հյուր, ՄԹ կինոքննադատ և գրող Իեն Հեյդն Սմիթն հանդիպում և քննարկում կանցկացնի ուսանողների հետ: 

Փետրվարի 20, ժամը 12.00 - 14.00   Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան