#FiveFilms4Freedom 2017

Աշխարհի առաջին, թվային ԼԳԲՏ ֆիլմերի փառատոնը վերադառնում է

Մարտի 16-ից 26-ը Լոնդոնում հանդիսատեսը հետևում է BFI Flare-ին` ԼԳԲՏ ֆիլմերի փառատոնին: Միաժամանակ, դուք աշխարհի ցանկացած անկյունից կարող եք առցանց հետևել ֆիլմերին: 

Սերը համամարդկային իրավունք է

Մարտի 21-ին` երեքշաբթի, մենք հրավիրում ենք բոլորին միասին ֆիլմ դիտել: Օրվա ընթացքում դուք կարող եք ապացուցել, որ սերը համամարդկային իրավունք է` պարզապես դիտելով առաջարկվող ֆիլմերից մեկը:

Եթե ցանկանում եք ցուցադրել ձեր աջակցությունը, ապա կարող եք կիսվել այս նյութով սոցիալական մեդիայում` օգտագործելով #FiveFilms4Freedom հեշթեգը:

Դիտեք հինգ ֆիլմ առցանց

Մարտի 16-ից 26-ը` 11 օր շարունակ, դուք կարող եք դիտել ֆիլմերն առցանց: Հուսով ենք` կհավանեք:

Դուք կարող եք ֆիլմերը դիտել անգլերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն ենթագրերով: Սեղմեք  settings կոճակին և Subtitles/CC-ից ընտրեք ձեր նախընտրած լեզուն: Եթե ցանկանում եք ենթագրերն անջատել, սեղմեք CC: