Բրիտանական խորհուրդը «ԲիԲիՍի» համաշխարհային ծառայության հետ համատեղ նախաձեռնում է ռադիոհաղորդումների սցենարի միջազգային մրցույթ, որը սցենարիստներին յուրօրինակ հնարավորություն է ընձեռում իրենց հաղորդումները հեռարձակելու «ԲիԲիՍի» ռադիոծառայության եթերով՝ միլիոնավոր ունկնդիրների համար։ 

Մրցույթին կարող են մասնակցել փորձառու կամ սկսնակ բոլոր այն սցենարիստները, որոնք ստեղծագործում են Միացյալ Թագավորության սահմաններից դուրս։ Ռադիոհաղորդումները կարող են ընդգրկել ցանկացած թեմա՝ պայմանով, որ դրանք լինեն 53 րոպե տևողությամբ։

Այս տարի առաջին երկու մրցանակները կարող են տրվել «Անգլերենը՝ որպես առաջին լեզու» կամ «Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու» անվանակարգերում։ Երկու հաղթողներն էլ կստանան 2,500 ֆունտ ստերլինգին համարժեք կանխիկ գումար, կայցելեն Լոնդոն՝ մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը և ներկա կգտնվեն իրենց ներկայացումների ձայնագրմանը՝ նախքան դրանց «ԲիԲիՍի» համաշխարհային ծառայության եթերով հեռարձակումը։

Բոլոր հետաքրքրվածները կարող են իրենց սցենարի առաջարկները ներկայացնել  մինչև 2020 թ-ի հունվարի 31-ը։ Մրցույթի կանոնների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել մեր «Թատրոն և պար» կայքում։  

Այլ լինքեր