Տարածաշրջանային եռամյա «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը և իրականացրել է Բրիտանական խորհուրդը: Ծրագրի գործընկերն էր հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ն: Ծրագիրն իրականացվում էր վեց երկրում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հորդանան, Լիբանան և Ուկրաինա: Ծրագրի նպատակն էր հզորացնել քաղաքացիական հասարակության դերը և կարողությունները` տեղական ինքնակառավարման մարմինների հետ որոշումներ ընդունելու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մոնիտորինգ իրականացնելու գործընթացում արդյունավետ աշխատելու համար:

Ծրագրի շրջանակում կազմակերպվելիք տարբեր միջոցառումների շնորհիվ`

  • Ստեղծվել է մեխանիզմներ, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները որոշումներ կայացնելու ժամանակ ընդունեն և հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներն ու կարիքները;
  • Հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին, տեղական կառավարման մարմիններին և ԶԼՄ-ներին տրամադրվել է համապատասխան ձեռնարկներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց տարբեր խնդիրներն ավելի արդյունավետ լուսաբանել և իրազեկել;
  • Ամրապնդվել է հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներգրավվածությունը կառավարության որոշումների կայացման գործընթացում և կարևորվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքը:

Տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման համակարգի մշակումն ապահովել է հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածությունը հանրության համար նախատեսված բոլոր միջոցառումներին և մատուցվող ծառայություններին: 

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագրերի համակարգող Նորայր Երզնկյանին:  Ծրագրի ամբողջական պատմությանը ծանոթացեք  այս կայքում: