Assessment Literacy for English Language Teachers (ELTs), image

<<Գնահատման գրագիտությունը >> անգլերենի ուսուցիչների համար նախատեսված առցանց դասընթաց է, որը մշակվել է Բեդֆորդշայր համալսարանի կողմից։ Այն ներառում է վեբինարների, ընթերցանության նյութերի և ռեսուրսների փաթեթ, որոնք միտված են մասնակից ուսուցիչներին զինելու դասարանում անգլերենի գրավոր հմտությունները գնահատելու հիմնական հմտություններով։ Ի հավելում, դասընթացը նաև հնարավորություն է տալիս ուսուցիչներին կիսելու և քննարկելու իրենց դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև անդրադարձ կատարել իրենց դասավանդմանը ֆորում քննարկումների միջոցով և աջակցություն ստանալ OTC առցանց հարթակի մոդերատորների կողմից։

Ուսուցիչների կողմից վերոնշյալի կիրառումը և համայնքային աջակցությունը ապահովում է դասընթացի բարձր արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս ուսուցիչներին գործնականում կիրառելու գնահատման վերաբերյալ նոր պատկերացումները։

Ծրագրին միանալու մանրամասների համար կարող եք կապ հաստատել Մարիամ Արզումանյանի հետ mariam.arzumanyan@britishcouncil.am