Suren Melkonyan

Բրիտանական խորհուրդը նախաձեռնել է IELTS թեստի նախապատրաստական դասընթացներ՝ հնարավորություն տալով քննությանը պատրաստվել պրոֆեսիոնալ մասնագետների և որակյալ նյութերի միջոցով: 

Սուրեն Մելքոնյանն առաջիններից մեկն էր, որ միացավ  դասընթացին: Սուրենն աշխատում է թվային մարքետինգի ոլորտում, ուր անգլերենի իմացությունը պարտադիր է: Ասում է, որ դասընթացին մասնակցելը հնարավորություն տվեց ոչ միայն պատրաստվել IELTS թեստին, այլև բարելավել լեզվի իմացությունը: 

«Երբ սկսում ես տիրապետել անգլերենին,  հասկանում  ես, որ կարող ես շփվել գրեթե ամբողջ աշխարհի հետ»,- լեզվի իմացության կարևորության մասին խոսելիս ասում է  Սուրենը: 

Սուրենն ընտրել է ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթացը և մասնակցել վեց շաբաթ տևող պարապմունքներին: 

«Այժմ պլանավորում եմ մասնագիտանալ գործիս մեջ, ստանալ փորձ և գիտելիքներ, որպեսզի շարունակեմ ուսումս Միացյալ Թագավորությունում»,¬ասում է Սուրենը: 

IELTS թեստի արդյունքներն ընդունելի են աշխարհի ավելի քանի 10.000 հաստատությունների կողմից: 

Սուրենն ասում է, որ դասընթացի արդյունքում բարելավվել է լեզվի իմացության հմտությունները: Արտերկրի ընկերների հետ շփվում է առանց լեզվական խոչընդոտների, իսկ աշխատանքում նկատելի է արդյունավետության բարձրացումը: