Այսօր աշխատավայրում հաջողության հասնելու համար միայն ֆորմալ կրթությունն այլևս բավարար չէ: Այդ պատճառով մենք համագործակցում ենք FutureLearn հարթակի հետ, որպեսզի հնարավորություն ընձեռենք Ձեզ մասնակցելու Միացյալ Թագավորության (ՄԹ) մի շարք լավագույն համալսարանների կողմից առաջարկվող անվճար առցանց դասընթացներին:
Մասնակցելով ավելի քան հարյուր դասընթացներից մեկին` Դուք ՄԹ համալսարանական նյութերով սովորելու փորձառություն ձեռք կբերեք և կստանաք թվային հավաստագիր։
Ծրագրի շրջանակներում Դուք
- կստանաք անսահմանափակ հասանելիություն առաջարկվող դասընթացներին
- մասնակցել դասընթացներին ձեզ հարմար ժամի
- Առկա նյութերից ցանկացած պահի օգտվելու հնարավորություն
Ինչպե՞ս դիմել
Ձեզ անհրաժեշտ է ընդամենը այցելել FutureLearn հարթակ և ընտրել ՄԹ նախընտրած համալսարանի կողմից առաջարկվող առցանց դասընթացներից մեկը: Անվճար թվային հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել մինչ 2020 թ.-ի հունվարի 31-ը: