Այս դասընթացը ձեզ համար է, եթե ցանկանում եք իմանալ ավելին հատուկ  կարիքներ ունեցող աշակերտների դասավանդման, ռազմավարության և լուծումների մասին, որոնք օգտակար կլինեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար, ինչպես նաև տարածել ներառական մոտեցումը և լինել լավ օրինակ բոլոր ուսանողների համար:

Ինքնուրույն ուսուցման համար այս հավելվածը հնարավորություն է տալիս ստեղծել անձնական թղթապանակ, որը ստուգվելու է մասնագետների կողմից,  այն նախատեսված է ոչ միայն անգլերեն լեզվի ուսուցիչների, այլ նաև անգլերենով դասավանդող ուսուցիչների համար: Այն համապատասխանում է թե նախնական և, թե միջնակարգ կրթություն ունեցող ուուցիչների համար, ինչպես նաև այն մասնագետների, ովքեր աշխատում են հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ:

Սկիզբ` Բաց է գրանցման համար
Տևողություն 33-41 ժամ ամբողջական դասընթացն է, 3 ժամ անհատական ուսուցում յուրաքանչյուր դասի համար
Արժեք` 50,000 դրամ

Յուրաքանչյուր բաժին կարող եք ավարտել մյուս բաժիններից անկախ: Թեմաներն են`

  • ներածություն
  • դիսլեքսիա
  • ուշադրության բացակայության կամ գերակտիվության սինդրոմ
  • տեսողական, լսողական կամ ֆիզիկական դժվարություններ
  • սոցիալական, էմոցիոնալ կամ վարքագծային դժվարություններ
  • աուտիզմ
  • շնորհալի և տաղանդավոր
  • սովորելու դժվարության ժամանակ բազմամշակութային գործոնի ազդեցության ուսումնասիրություն
  • դիսպրաքսիա
  • լեզվի և խոսքի դժվարություններ
  • ներառական գնահատում

Բացահայտեք ավելին` բեռնելով դասընթացի մասին:

Այլ հղումներ