Հորնբի դրամաշնորհային նախագծերը նախատեսված են անգլերենի ուսուցիչների համար, առաջարկելով մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ: Դրամաշնորհի նպատակն է խրախուսել մասնագիտական զարգացումը գիտելիքի, հմտությունների զարգացման, վերապատրաստումների և նյութերի տրամադրման միջոցով, միաժամանակ ընդլայնելով Հորնբի շահառուների ցանցը, տեղական ու տարածաշրջանային դասավանդման հարթակները:  

Ներկայացվելիք նախագիծը կարող է լինել աշխատարանների, սեմինարների, խորհրդատվության, փոխանակման ծրագրերի կամ դասընթացների կազմակերպում, այդ թվում՝  հեռակա: Դիմումի հիմքում առավելապես պետք է լինի գործողությունների ծրագիր: Մեկ դիմորդի համար նախատեսված դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 1500 բրիտանական ֆունտ:   

Դրամաշնորհին դիմելու համար ներբեռնեք դիմումի ուղեցույցը այս էջի ներքևում: Գրանցման վերջնաժամկետն է 2019 թ.-ի հոկտեմբերի 20-ը: