Հայտերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 30-ը, ժամը 16:00

Եթե անգլերենի ուսուցիչ եք և դասավանդում եք Միացյալ Թագավորությունից դուրս, ապա կարող եք դիմել Հորնբի կրթական հիմնադրամի կրթաթոշակին, որը շնորհվում է ամեն տարի Ուորվիքի համալսարանի անգլերենի դասավանդման (ELT) մագիստրոսական ծրագրում սովորելու համար։ Կրթաթոշակը հատկացվում է 2020 թ-ի հոկտեմբերից 2021 թ.-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսանելու համար։

ՄԹ-ում ուսման ընթացքում Հորնբի կրթաթոշակը հոգալու է ուսման ու կեցության բոլոր ծախսերը, ներառյալ` ուսման վճարը, ճանապարհածախսը, վիզայի  և լեզվի իմացության թեստի հետ կապված վճարները: Հաղթողները կստանան նաև ամսական գումարային փոխհատուցում ապրուստի ծախսերը հոգալու համար:

Ո՞վ կարող է դիմել

Դիմորդները պետք է ունենան անգլերենի դասավանդման առնվազն երեք տարվա լրիվ դրույքով փորձ և համապատասխան համալսարանական որակավորում։ Դիմորդների անգլերենի իմացության մակարդակը պետք է համապատասխանի համալսարանի պահանջներին։ Դա կարող է լինել IELTS կամ լեզվի գնահատման այլ թեստ։ IELTS թեստի դեպքում, դիմորդների պետք է ուենան IELTS-ի միջինացված 6.5 միավոր, ընդ որում յուրաքանչյուր բաժնի գնահատականը չպետք է ցածր լինի 6 միավորից և ոչ պակաս 6.5-ից միավորից` գրավոր բաժնի համար։ 

Հորնբի կրթաթոշակները նախատեսված են աջակցել անգլերենի փորձառու ուսուցիչներին, ովքեր իրենց երկրում կարող են նշանակալի ներդրում ունենալ անգլերենի դասավանդման մեջ և իրենց համայնքներում ուսուցիչների դասավանդման կարողությունների կատարելագործման հարցում: 

Ընտրության կարգը

Ընտրության գործընթացը բաղկացած է չորս փուլից: Առաջին փուլում գնահատվում է հայտադիմումը: Երկրորդ փուլում ընտրված թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի տվյալ երկրի Բրիտանական խորհրդի գրասենյակ: Երրորդ փուլում թեկնածուները դիմում են համալսարան, իսկ չորրորդ փուլում ընտրված թեկնածուն ընդունվում է համալսարան: Վերջին փուլում հաստատվում է նաև ընտրված թեկնածուի կրթաթոշակը: 

Ինչպե՞ս դիմել

Եթե ցանկանում եք դիմել Հորնբի կրթաթոշակին, ապա այցելեք մեր TeachEnglish կայք, որտեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկատվություն կրթաթոշակինդիմելու ուղեցույցին ծանոթանալու համար: Խնդրում ենք դիմումը լրացնելուց առաջ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ունենալ ձեռքի տակ, քանի որ առցանց գրանցումը սկսելուց հետո չեք կարող պահպանել թերի հայտը և շարունակել այն լրացնել ավելի ուշ:

Այլ հղումներ