Առցանց կոնֆերանս | 2020թ. հոկտեմբերի 3-ին, շաբաթ

ՅՈՒՆԵՍԿՕ–ի Ուսուցչի միջազգային օրն ամեն տարի նշում են հոկտեմբերի 5-ին։ Այս տարի լավ հնարավորություն է ընձեռվել անդարդառնալու և գնահատելու այն մեծ ջանքերը, որոնք կրթության մեջ ներգրավված մարդիկ ներդրեցին ուսումնական գործընթացը վերակազմակերպելու և նոր ու բարդ պայմաններում շարունակելու հարցում։ 

Անգլերենը որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչների միջազգային ասոցիացիայի (IATEFL) հետ մեկտեղ, այս տարի կազմակերպում ենք առցանց զրույցների շարք, դասախոսություններ և պանելային քննարկումներ` նշելու  Ուսուցիչների մասնագիտական տոնը։ Այս տարվա միջոցառման խորագիրն է «Ուսուցիչներ. առաջնորդելով ճգնաժամի ընթացքում և վերաիմաստավորելով ապագան»։ 

Կոնֆերանսի ծրագիր

Առցանց կոնֆերանսը տեղի կունենա Zoom հարթակում և կներառի տաս սեսիա։ 

Ժամը (Երևանի ժամանակով) Քննարկման թեմա  Խոսնակ (ներ)
12.00–13.00 Հիբրիդային դասարան. դիլեմա, ընտրություններ և լուծումներ  Սոֆիա Մավրիդի
13.10–14.10 Ուսուցիչների բարեկեցություն. անհատական և կոլեկտիվ պատասխանատվություն  Սառա Մերսեր 
14.20–15.20 Առցանց ուսուցում` կապերի հաստատում, որոնք տարածվում են էկրանից այն կողմ  Թամիրես Գամա
15.30–16.30 Փոխելով դասավանդումը մարտահրավերներով լի ժամանակահատվածում  Թիմ Ֆիլիպս
17.00–18.00 Պանելային քննարկում. կրթության ապագան  Ընդհանուր քննարկում 
18.10–19.10 Ո՞ր անգլերենը, ու՞մ անգլերենը Թոնի Յանգ
19.20–19.50 Լեզվի ուսուցման փորձը WhatsApp հավելվածով լոքդաունի ժամանակաշրջանում. Կամերունի օրինակը  Աբիգալ Էկանգու Ավանգա 
19.50–20.20 Ինչպե՞ս ապահովել ուսանողների դպրոցական տրամադրությունը Քովիդ-19-ի ժամանակ  Մոնիկե Բաքման
20.30–21.30 Ինչպե՞ս ապահովել անվտանգ առցանց միջավայր երիտասարդ սովորողներին և դեռահասներին պաշտպանելու համար  Ջենիֆեր Դոբսոն 
21.40–22.40 Ինչպե՞ս ապահովել օնլայն անվտանգությունը նոր ակադեմիական տարում  Բորիս Ռադանովիչ 

Յուրաքանչյուր սեսիայի մանրամասներին  և խոսնակներին կարող եք ծանոթանալ մեր TeachingEnglish կայքում։ 

 

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս գրանցվել կոնֆերանսին։  
Սեղմեք այստեղ Zoom հարթակով կոնֆերանսին գրանցվելու համար։  

Արդյո՞ք կոնֆերանսին մասնակցությունն անվճար է։ 
Այո։ Առցանց կոնֆերանսին մասնակցությունն անվճար է։ 

Մասնակցությունից հետո կարո՞ղ եմ ստանալ հավաստագիր։ 
Այո։ Հավաստագրերն հասանելի կլինեն յուրաքանչյուր սեսիայի ավարտից հետո։ Մասնակիցները պետք է լրացնեն իրենց անուններն ու ներբեռնեն հավաստագիրը։ 

Որտե՞ղ կարող եմ դիտել կոնֆերանսի սեսիաներին ձայնագրությունները։ 
Բոլոր սեսիաները ձայնագրվելու են և հասանելի են լինելու մեր TeachingEnglish կայքում սեսիաների ուղիղ հեռարձակումից 24 ժամ անց։  

Կարո՞ղ եմ ձեռք բերել սեսիաները վարողների նյութերը։  
Հնարավորության դեպքում, PDF ֆայլերն հասանելի կլինեն այն էջում, որտեղից հեռարձակվելու է ձայնագրությունը։ Որոշ դեպքերում, հեղինակային իրավունքի նկատառումներով պայմանավորված, դասախոսության նյութերը չեն կարող տրամադրվել։