Մշակված է Բրիտանական խորհրդի և Սաութափթոն համալսարանի կողմից, իսկ վերջին տարվա ընթացքում այս դասընթացում ընգդրկվել են 120.000 մասնակիցներ ողջ աշխարհից:
Այս դասընթացի անցյալ տարվա մասնակիցների 96%-ը խորհուրդ է տալիս մասնակցել:
Միացեք այս դասընթացին` հասկանալու լեզու ուսուցանելու և դասավանդելու հիմքերը: Այն ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու լեզու ուսուցանելու և դասվանդելու վերջին գաղափարների, հետազոտությունների և կիրառությունների հետ:
Այս դասընթացը հասանելի է առցանց, ինչը հնարավորություն է տալիս ավարտել այն ձեզ հարմար ժամանակ` անկախ գտնվելու վայրից: Ուսուցման ժամանակը մոտավորապես 3 ժամ է շաբաթվա ընթացքում, իսկ ընդհանուր տևողությունը`4 շաբաթ:
Այս դասընթացն սկսվում է հոկտեմբերի 19-ին և ավարտվում է նոյեմբերի 15-ին: Նշենք, որ դուք կարող եք միանալ դասընթացին, նույնիսկ եթե այն արդեն սկսվել է: