• Բրիտանական խորհրդի ծառայությունների և ծրագրերի շրջանակում հաճախորդներին մատուցել պրոֆեսիոնալ և արդյունավետ սպասարկում:
  • Օժանդակել անգլերեն ծրագրերի և քննական ծառայությունների թիմերին  Բրիտանական խորհրդում անցկացվող քննությունների և նախապատրաստական  դասընթացների վաճառքի և մատակարարման  գործում:

Աշխատավարձ

Գրանցման համար 026
Վայր Երևան, Հայաստան
Աշխատավարձ սկսած 300,000 դրամից (հարկերը ներառյալ)
Տևողություն 1 տարի (երկարաձգման հնարավորությամբ)
Աշխատանքային ժամեր 10.00 -18.00
Annual leave 24 օր
Վերջնաժամկետ Երկուշաբթի 21. Օգոստոս 2017.

Ակնարկ

Գործավարը և հաճախորդների սպասարկման պատասխանատուն պետք է մատուցի բարձրորակ ծառայություններ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հաճախորդներին: Նա հանդիսանալու է բոլոր հարցումների տեղաբաշխման պատասխանատուն: Նա էական դեր է խաղալու հաճախորդների սպասարկման ընթացքում Բրիտանական խորհրդի ծրագրերը և արտադրանքները ներկայացնելու գործում:  Մանրամասները և պահանջվող որակավորումները` աշխատանքի նկարագրում: 

Խնդրում ենք հաշվի առնել

Գրավոր և բանավոր անգլերենի վարժ տիրապետումը (թեկնածուն պետք է ունենա անգլերենի B2 մակարդակ և ավելի բարձ) պետք է ապացուցել Aptis կամ միջազգային ճանաչում ունեցող անգլերեն թեստի համապատասխան հավաստագիր (IELTS և այլն) ներկայացնելով: 

Եթե թեկնածուն ապահովում է բոլոր էական պահանջները, բայց չունի անգլերենի իմացության հավաստագիր, ապա նախնական ընտրությունից հետո նրանց կառաջարկվի հանձնել Aptis թեստ` անվճար: Խնդրում ենք, սակայն հաշվի առնել, որ այս պարագայում թեկնածուն հավաստագիր չի ստանա և արդյունքները կօգտագործվեն միայն ներքին պահանջների համար:

Եթե դուք ցանկանում եք հանձնել Aptis թեստ, որպեսզի ապացուցեք անգլերենի իմացությունը կամ էլ օգտագործեք ապագա հարցազրույցների համար, ապա կարող եք գրանցվել staff.am կայքով: Ընտրեք Aptis Speaking for Candidates: Թեստի արժեքը 12,600 դրամ է, սակայն թեկնածուների համար Բրիտանական խորհուրդը սահմանել է զեղչ և դուք կվճարեք 10,000 դրամ:  Թեստը հանձնելու համար այցելեք այստեղ

Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում:

Բրիտանական խորհուրդը հավաստում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:

Ինչպես դիմել

Խնդրում ենք լրացնել դիմումի ձևը` հղում կատարելով աշխատանքի նկարագրին և Բրիտանական խորհրդի վարքականոնին: Ուղարկեք դիմումը և անգլերեն թեստի հավաստագիրը jobs@britishcouncil.am հասցեին` նշելով 026 թեմա տողում մինչև օգոստոսի 21-ը ժամը 17.00-ն: Խնդրում ենք չզանգահարել և ինքնակենսագրականներ չուղարկել: