Professional exams

Բրիտանական խորհուրդը կազմակերպում է միջազգայնորեն ճանաչված քննություններ, որոնք կարող եք հանձնել մասնագիտական հեռանկարի և աճի համար: Քննությունները, սովորաբար, նշանակվում են հաստատությունների կողմից: Հայաստանում քննական կենտրոնը Բրիտանական խորհուրդն է:

ACCA

ACCA-ն ամենամեծ և ամենաարագ տարածվող համաշխարհային հաշվապահական կառույցն է: Այն ունի շուրջ 250 000 ուսանող և 115 000 անդամ 170 երկրում: ACCA քննության նպատակն է որակավորում առաջարկել այն մարդկանց, ովքեր ուզում են ունենալ հաջողակ կարիերա հաշվապահության ոլորտում: ACCA-ն ձգտում է սահմանել և խթանել մասնագիտական էթիկան և կառավարման  չափանիշները: ACCA-ն  առաջարկում է  ճանաչված որակավումներ ֆինանսների և հաշվապահության ոլորտում: Ծրագիրը ներառում է այն ամենը, ինչ հարկավոր է ֆինանսների և հաշվապահության փորձագետ լինելու համար:

CFA

Ֆինանսական վերլուծողների արտոնագրված ինստիտուտը ներկայացնում է ներդրողների համաշխարհային միությունը: CFA ծրագիրը հնարավորություն է սովորելու ներդրման սկզբունքները, որոնք առկա են աշխարհի յուրաքանչյուր շուկայում: Այս ոլորտի աշխատողներն ու ներդրողները գիտեն, որ CFA կանոնադրությունը որոշակի չափանիշ է ղեկավարման և ներդրման մրցակցության ու միասնության գնահատման համար:

CIM

Մարկետինգի Արտոնագրված Հաստատությունը (CIM) մարկետինգի աշխարհում ամենամեծ ասոցացիան է և ունի  շուրջ 50 000 անդամ ամբողջ աշխարհում:

Քննությունների վճարներ և կանոններ

Վճարումները կատարվում են քննության կազմակերպման և նյութերի առաքման համար: Վճարումները կատարում է հաստատությունը կամ քննության թեկնածուները:

Քննության գինը կախված է քննության տեսակից, տևողությունից, թեկնածուների քանակից և երբեմն վարչական գնից, երբ մեր կենտրոնն է վճարում հաստատությանը:

Առարկում և հրաժարում

Բրիտանական խորհուրդը և քննական մարմիններն անում են հնարավորին ամեն ինչ լավ ծառայություն մատուցելու համար: Այնուամենայնիվ, մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն հանագամանքների համար, որոնք մեր վերահսկողությունից դուրս են և հուսով ենք, որ Դուք անաչառ եք մոտենում այդ փաստին: Քննության ընթացակարգի որևէ խախտման դեպքում մենք անում ենք հնարավորին ամեն ինչ` արագ շտկելու իրավիճակը: Բրիտանական խորհուրդը սահմանափակ պատասխանատվություն է կրում քննության վճարի փոխհատուցման կամ քննության օրվա փոփոխման հարցերում:

Ձեզ հարկավոր է հավելյալ տեղեկատվությու՞ն 

Վերոհիշյալ ցուցակը սահմափակ չէ: Մենք կարող ենք քննություններ իրականացնել բրիտանական կրթական այլ հաստատությունների կողմից: 

Մանրամասների համար կարող եք դիմել մեզ, զանգահարել 010 552945, կամ հետևել մեզ Facebook-ում: