Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի տարածաշրջանային գրասենյակը հայտարարում է մրցույթ փորձնակ մասնագետի /intern/ թափուր աշխատատեղի համար:  Աշխատանքի տևողությունը 6 ամիս է:   Փորձնակի պարտավորությունն է աջակցել  ծրագրի ազգային համակարգողին գրասենյակային և ծրագրի հաղորդակցության հետ կապված հարցերում: Հավակնորդը պետք է աշխատի իր անձնական օգտագործման դյուրակիր համակարգչի վրա:

 

 

Աշխատավարձ

Վայր Երևան, Հայաստան
Աշխատավարձ ՀՀ կառավարությամբ սահմանած նվազագույն աշխատավարձ
Տևողություն 6 ամիս
Աշխատանքային ժամեր Oրական 4 ժամ, երկուշաբթիից-ուրբաթ
Վերջնաժամկետ Շաբաթ 31. Դեկտեմբեր 2016.

Ակնարկ

Հավակնող թեկնածուն պետք է՝ 

  • լինի վերջին կուրսի ուսանող կամ նախագծի կառավարման, միջազգային հարաբերությունների, հասարական կապերի, արվեստի կառավարման  ֆակուլտետի շրջանավարտ;
  • նախկինում ներգրավված լինի մշակութային ծրագրերում կամ հետաքրքրված լինի  նման ծրագրերով;
  • գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին;
  • կարողանա վարժ հաղորդակցվել թե բանավոր, թե գրավոր;
  • կարողանա արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները և ունենա թե ինքնուրույն, թե թիմային աշխատանքի  հմտություններ;
  • պատրաստ լինի կատարել գրասենյակային տարբեր բնույթի առաջադրանքներ:

Աշխատանքային  պարտականություններ

  • Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծրագրի փակ խմբերում ծրագրային նորությունների և նյութերի զետեղում, ընթացիկ լրահոսի թարմացում;
  • Ծրագրի գործընկերների հետ ամսական կտրվածքով   հեռախոսազրույցների վարում;
  • Ծրագրի առաջխաղացման և հաղորդակցության հարցերի աջակցություն;
  • Ծրագրի տվյալների բազայի թարմացում և պահպանում;
  • Ծրագրի ազգային համակարգողի հետ համաձայնեցված  թիմի այլ անդամների աջակցություն:  

Ի՞նչ ձեռքբերումներ կունենա փորձնակը փորձաշրջանի ավարտին:

  • Վերապատրաստում  թիմի ողջ անձնակազմի կողմից;
  • Եվրոպական միության ծրագրերում աշխատելու փորձ;
  • Վկայական և երաշխավորագիր ծրագրի կողմից;
  • Աշխատանքային հանդիպումներ կամ դասընթացներ հաճախելու հնարավորություն;
  • Միջազգային կազմակերպությունում աշխատելու փորձ;
  • Կապեր  նորահայտ մշակութային և ստեղծարար ոլորտներում: 

 

Ինչպես դիմել

Հետարքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը  (CV) և ուղեկցող նամակը (ոչ ավել քան 1  A4 էջ ծավալով) armenia@culturepartnership.eu հասցեին` նամակի  վերնագրի դաշտում նշելով այն պաշտոնը, որին հավակնում են (Intern) և իրենց ազգանունը: Ձեր հարցերը կարող եք հղել armenia@culturepartnership.eu էլեկտրոնային հասցեով: 

 

Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում: 

Բրիտանական խորհուրդը հավաստում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում: