Քննությունների վերահսկող
Որպես քննության վերահսկող` դուք կընդգրկվեք քննությունների թիմում և կմասնակցեք քննությունների կազմակերպման ու անցկացման գործընթացին: Քննությունները կարող են անցկացվել տարբեր վայրերում: Դուք պետք է սերտ աշխատեք Բրիտանական խորհրդի քննությունների թիմի, քննությունների անցկացման վայրի աշխատակիցների հետ` ապահովելով քննությունների պատշաճ անցկացումը:
Աշխատավարձ
Գրանցման համար | 026 |
---|---|
Վայր | Երևան |
Աշխատավարձ | Ժամավճար |
Տևողություն | 1 տարի` երկարաձգման հնարավորությամբ |
Վերջնաժամկետ | Երկուշաբթի 13. Փետրվար 2017. |
Ակնարկ
Բրիտանական խորհրդի քննությունների բաժինն անցկացնում է Միացյալ Թագավորության մի շարք քննություններ, այդ թվում` անգլերենի իմացության IELTS, Cambridge English և Aptis թեստերը, դպրոցական քննություններ, ինչպիսիք են IGCSE-ն, Քեմբրիջի միջազգային և Edexcel միջազգային քննություններ, ինչպես նաև մասնագիտական որակավորումներ, օրինակ` հանրահայտ ACCA-ն հաշվապահության ոլորտում:
Ինչպես դիմել
Աշխատանքին դիմելու համար դուք պետք է ունենաք հետևյալ որակավորումները:
- Բակալավրիատի աստիճան կամ որակավորում/միջին մասնագիտական կրթության վկայական, որը կարող է համապատասխանել բակալավրիատի կրթությանը;
- Հաճախորդների սպասարկման ոլորտի փորձառություն (կամավոր/պրակտիկա/վճարովի աշխատանք), հատկապես, երբ աշխատել եք երեխաների/երիտասարդների կամ ծնողների հետ`տրամադրելով բարձրակարգ սպասարկում;
- Աշխատանքի նկարագրում տրված հմտությունների համապատասխանում;
- Վերջնական ընտրության համար տրամադրել երեք երաշխավորագիր, որից գոնե մեկը գործատուից:
Մինչև դիմումի լրացնելը խնդրում ենք ծանոթանալ աշխատանքի նկարագրին: Դիմումը ուղարկեք exams@britishcouncil.am հասցեին` թեմա տողում նշելով Exams Invigilator 026:
Խնդրում ենք CV-ներ չուղարկել: Մենք կապ կհաստատենք միայն առաջին փուլն անցած մասնակիցների հետ:
Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում:
Բրիտանական խորհուրդը հավաստում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում: