IELTS-ի ուսուցիչ
Բրիտանական խորհուրդն ընդունում է փորձառու, եռանդուն և իրենց աշխատանքին նվիրված ուսուցիչների, որոնք կարող են ուսուցանել IELTS-ի նախապատրաստական դասընթաց 2016 թվականի մարտից:
Աշխատավարձ
Գրանցման համար | 026 |
---|---|
Վայր | Երևան |
Աշխատավարձ | Մրցակցային |
Տևողություն | Մեկ տարի` երկարաձգման հնարավորությամբ |
Աշխատանքային ժամեր | 17.00-20.00 |
Վերջնաժամկետ | Երկուշաբթի 28. Դեկտեմբեր 2015. |
Ակնարկ
Աշխատանքային պարտականություններն են`
- Անցկացնել IELTS նախապատրաստական դասընթացներ: Նվազագույն ծանրաբեռնվածությունը լինելու է շաբաթական 4.5 -ից 6 ժամ մեկ դասարանի համար:
- Անհրաժեշտության դեպքում փոխարինել այլ ուսուցիչների:
- Մասնակցել Բրիտանական խորհրդի ուսուցիչների հմտությունների զարգացման ծրագրերին ու դասընթացներին:
- Կազմել ու ներկայացնել հաշվետվություններ:
Ինչպես դիմել
Աշխատանքին դիմելու համար դուք պետք է ունենաք բակալավրի կոչում, Cambridge CELTA-ի կամ TEFL մագիստրոսի որակավորում, առնվազն երկու տարվա դասավանդման փորձառություն և անգլերենի իմացություն C2 մակարդակին համապատասխան: Այն ուսուցիչները, ովքեր հանձնել են IELTS թեստ, կունենան առավելություն: Նախընտրությունը կտրվի նաև Cambridge DELTA/Trinity DipTESOL որակավորումն ունեցողներին:
IELTS քննություն ընդունողները չեն կարող դիմել:
Դիմելու համար ներբեռնեք Role Profile-ը, Application form-ը and Equal Opportunities Questionnaire-ն: Application form-ը և Equal Opportunities Questionnaire-ն պետք է ուղարկել Addeh.Hovassapian@britishcouncil.am հասցեին: Խնդրում ենք նամակի թեմա բաժնում նշել`Application for IELTS Teacher post: Ոչ ամբողջական դիմումները չեն դիտարկվի:
Թեկնածուները նաև պետք է ունենան`
- ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք;
- Հայաստանում ապրելու և աշխատելու թույլտվություն;
- երեք երաշխավորագիր:
Խնդրում ենք հաշվի առնել, որ թեկնածուներն անհրաժեշտության դեպքում կհանձնեն լեզվի իմացության թեստ: Հարցազրույցները տեղի կունենան 2016 թվականի հունվարին:
Բրիտանական խորհուրդը հավաստում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում: Մենք երաշխավորում ենք, որ հաշմանդամություն ունեցող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցին, եթե համապատասխանում են նվազագույն պայմաններին: