Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության միջազգային կազմակերպությունն է, որը կառուցում է մշակութային հարաբերություններ և ստեղծում կրթական հնարավորություններ:

Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր երեխայի ճակատագիր կարևոր է, և երեխաների պաշտպանությունը բոլորի պատասխանատվությունն է։ Մենք համոզված ենք, որ երեխաների խնամքը, պաշտպանությունն ու բարեկեցությունը գերակայություն են, և բոլոր երեխաներն ունեն ամեն տեսակի վնասից պաշտպանվելու իրավունք։ Մենք նաև համոզված ենք, որ ունենք բոլոր երեխաների խնամքի հիմնարար պարտավորություն այնտեղ, որտեղ մեր ծրագրերն ու գործունեությունը դյուրացնում են շփումը երեխաների հետ կամ ազդեցություն ունենում նրանց վրա։ Դա ներառում է պարտավորություն՝ երեխաներին պաշտպանելու վնասից կամ դրա վտանգից, այդ թվում ներքոհիշյալ դեպքերի հետևանքով.

  • մեր աշխատակազմի կամ գործընկերների կողմից թերացում
  • սխալ պրակտիկա
  • մեր ծրագրերի կամ գործողությունների թերի մշակում կամ իրագործում

Մենք այդ նպատակին ձգտում ենք հասնել, հետևելով Միացյալ Թագավորության՝ երեխաների պաշտպանության օրենսդրությանն ու յուրաքանչյուր երկրի օրենքներին, որտեղ ծավալում ենք մեր գործունեությունը, ինչպես նաև 1989թ․ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածին (ՄԱԵԻԿ)։

Բրիտանական խորհուրդը երեխա է համարում ցանկացած անձի, ով չի բոլորել 18 տարին (1989թ․ ՄԱԵԻԿ)՝ անկախ երեխայի բնակության երկրում կամ հայրենիքում մեծամասնության տարիքից։

Բրիտանական խորհուրդը հանձնառու է․

  • արժևորել, հարգել և լսել երեխաներին,
  • ապահովել բոլոր անհրաժեշտ ստուգումների անցկացումը աշխատակազմի հավաքագրման ժամանակ,
  • աշխատակազմի համար պահպանել երեխաների պաշտպանության կայուն համակարգեր և ընթացակարգեր,
  • վերապատրաստել աշխատակազմը և ձևավորել երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերի ընդհանուր ընկալում, որն ընկած կլինի ապագա ծրագրերի և գործունեության հիմքում,
  • տրամադրել երեխաների պաշտպանության ու արդյունավետ պրակտիկայի մասին տեղեկատվությունը երեխաներին ու ծնողներին/խնամակալներին, 
  • բարձրաձայնել մտահոգությունների/խնդիրների մասին տեղեկատվությունը համապատասխան գործակալությունների հետ՝ համապատասխան կերպով ներգրավելով ծնողներին ու երեխաներին,
  • հստակ գործընթացների, վերահսկողության ու աջակցության միջոցով ապահովել աշխատակազմի համար արդյունավետ կառավարում։

Մենք կտրամադրենք համարժեք և պատշաճ ռեսուրսներ այս քաղաքականությունը կյանքի կոչելու համար և կապահովենք դրա տարածումն ու ընկալումը։

Նոր օրենքներն ու կարգավորումները ներառելու և պատշաճ գործունեություն ապահովելու նպատակով Բրիտանական խորհուրդն ամեն տարի կվերանայի գլոբալ քաղաքականության մասին իր այս հայտարարությունը։

Գլոբալ քաղաքականության մասին այս հայտարարությունը հաստատվել է 2019թ․ մարտին Բրիտանական խորհրդի նախագահ Կիարան Դևանի կողմից և ենթակա է վերանայման 2020թ․ մարտին։

Այլ լինքեր