Բրիտանական խորհուրդը հնարավորություններ և փոխվստահություն է ստեղծում Միացյալ Թագավորության և այլ երկրների մարդկանց միջև: Ամեն տարի մենք աշխատում ենք միլիոնավոր մարդկանց հետ` հաղորդակից դարձնելով նրանց Միացյալ Թագավորության ամենագրավիչ բնագավառներին` անգլերեն, արվեստ, կրթություն և հասարակություն:

Մեր աշխատանքն արվեստի բնագավառում
Արվեստը Բրիտանական խորհրդի առաքելության անկյունաքարերից մեկն է և միտված է Միացյալ Թագավորության ու աշխարհի ժողովուրդների միջև ճանաչողականության և փոխըմբռնման հաստատմանը։