«Ուսուցանում հանուն հաջողության» համակարգը կրթության ոորտում դասավանդման և ուսման որակի բարձրացմանն ուղղված մոտեցում է: 

Կառավարությունը, կրթական հաստատությունները և միջազգային գործակալություններն իրականացնում են ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրեր: Մենք մշակել ենք «Ուսուցանում հանուն հաջողության» համակարգը, որը կբարելավի դասավանդման և ուսման որակը:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ՄՇԶ) ՆՈՐ ՇՐՋԱՆԱԿ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

Մասնագիտական շարունակական զարգացումը «Ուսուցանում հանուն հաջողության» համակարգի ուշադրության կենտրոնում է: 

Բոլոր ուսուցիչները պետք է մասնագիտական շարունակական զարգացման հնարավորություն ունենան` բարելավելու իրենց հմտությունները և նպաստելու ուսանողների հաջողությանը: 

ՆԵՐԲԵՌՆԵՔ ԱՆՎՃԱՐ ՆՅՈՒԹԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ուսուցանում հանուն հաջողության»-ը ներառում է վերապատրաստման բազմաթիվ հնարավորություններ` ֆորմալ կրթությունից մինչև դասընթացներ և որակավորումներ: Այս ամենը կազմվել է` հաշվի առնելով ուսուցիչների կարիքները: Իմացեք ավելին և ներբեռնեք անվճար նյութերը:

այլ ԱՌԱՐԿԱՆԵՐ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ուսուցանում հանուն հաջողության»-ը համապատասխանում է ամենատարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների կարիքներին: Համակարգը ներառում է բարձրակարգ դասընթացներ և ռեսուրսներ, հատկապես անգլերեն դասավանդող ուսուցիչների համար:

Կրթական համակարգին, ուսուցիչներին և ուսանողներին տրվող առավելությունները

«Ուսուցանում հանուն հաջողության» համակարգը կօգնի ձեր կրթական համակարգը դարձնել ավելի ժամանակակից և արդյունավետ: Մեր դասընթացները և զարգացման հնարավորություններն օգնում են ուսուցիչներին դասարանում ցուցաբերել արհեստավարժություն և նկատելի արդյունքներ: Այս համակարգը քաջալերում է, որպեսզի ուսուցիչները պատասխանատու լինեն իրենց մասնագիտական զարգացման համար: 

ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ

Մեր մոտեցումը մշակվել է Բրիտանական խորհրդի միջազգային փորձառության և կառավարությունների հետ բազմամյա տարիների աշխատանքի հիման վրա: Մենք օգնում ենք բարձրացնել ուսուցման որակը և կրթական համակարգի արդյունավետությունը:

Այլ հղումներ