Բրիտանական խորհրդի ապրանքանիշը վստահություն ունի ամբողջ աշխարհում և ներկայացնում է այն լավագույնը, ինչ կարող է առաջարկել Միացյալ Թագավորությունը: Շուրջ 80 տարի է մենք աջակցում ենք մարդկանց և կազմակերպություններին ամբողջ աշխարհում:
Մեր ապրանքանիշը հիմնված է մարդկանց արժևորելու, միասնության, փոխադարձության, ստեղծագործական ձիրքի և պրոֆեսիոնալիզմի վրա: Եթե ցանկանում եք համագործակցել մեզ հետ, ապա մենք կարող ենք օգնել ձեզ հաստատելու ձեր ապրանքանիշը, ինչպես նաև այն տարածելու մեր ծրագրերի, կայքի և սոցիալական ցանցի միջոցով: